Լրահոս
Օրվա լրահոսը

Ւ՞նչ հարց պիտի լուծվի, եթե պատգամավորների 10 տոկոսը հրաժարվի մանդատներից

Մարտ 13,2013 12:37

Հիմա էլ, ահա, նոր գաղափար է հայտնվել. ԱԺ՝ ընդդիմադիր պատգամավորները պիտի վայր դնեն իրենց մանդատները։ Ընդ որում՝ բոլորը հասկանում են, որ ով՝ ով, բայց ԲՀԿ-ն հաստատ մանդատները վայր չի դնի, իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին խորհրդարանում համարյա 90 տոկոս ունեն։ Այսինքն՝ ի՞նչ հարց պիտի լուծվի, եթե պատգամավորների 10 տոկոսը հրաժարվի մանդատներից։ Խորհրդարանական նոր ընտրություննե՞ր պիտի անցկացվեն։ Լավ, ենթադրենք՝ անցկացվեցին։ Եթե դրանք կազմակերպելու են այս նույն իշխանությունները՝ այս նույն ընտրական օրենսգրքով, ի՞նչը պիտի փոխվի, ո՞րն է իմաստը։ Եվ ընդհանրապես՝ ո՞րն է այս անհեթեթ իրավիճակի պատճառը։

Պատճառն այն է, որ առ այսօր չի գտնվել այս օրերի թերեւս ամենակարեւոր հարցի պատասխանը, ո՞ւր են Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հայաստանցիները։ Չկա՛ն այդ մարդիկ։ Այո, Հայաստանում քաղաքական բուռն գործընթացներ են տեղի ունենում, բայց դրանք տեղի են ունենում մամուլի էջերում, ֆեյսբուքում, շատ-շատ՝ Ազատության հրապարակի կես հեկտարանոց հատվածում։ Եվ վերջ։

Րաֆֆի Հովհաննիսյանին երեւի թվում էր, թե ինքը փայլուն հայտնագործություն է արել, երբ որոշել է ոչ թե համակիրներին մարզերից Երեւան կանչել, այլ ինքը շրջել մարզերով։ Իսկ արդյունքն ընդամենր դատարկ հրապարակը եղավ։ Դրան, ի դեպ, նպաստեցին նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցները։ Այնքան էին ուզում աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ Ինտերնետով ուղիղ հեռարձակում էին հանրահավաքները։ Իսկ այնտեղ, եթե նկատել եք, էկրանի տակ թվեր կան՝ երեւում է, թե տվյալ պահին քանի մարդ է նայում այդ ռեպորտաժը։ Արդյունքում՝ հանրահավաքներին մասնակցում էր առավելագույնը 2-3 հազար մարդ, ուղիղ հևոարձակումը՝ դիտում 7-8 հազար հոգի։ Ահա այսպիսի «ինֆորմացիոն աջակցություն»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031