Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւի առաջնորդի»՝ այսպիսի խրթին ձեւակերպված տեսլականը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս

Մարտ 13,2013 12:25

Երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնարավոր պայմանավորվածություններին, նշել է, որ ինքը դեմ է թե՛ Եվրասիական միությանը, թե՛ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ հավելելով. «Դա չի նշանակում, որ Հայաստանին պետք չէ երկկողմանի ամուր հարաբերություններ ունենալ ասիական պետությունների, Արեւելքի հետ, ինչպես նաեւ թեկուզ դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին, բայց որպես արեւմտյան քաղաքակրթության աղբյուր՝ Հայաստանը պիտի տեսնի իր ապագան այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Եվրոպան հասունանա այն մակարդակի, որ ինքը ճանաչի Հայաստանի ազգային շահը, ինքնիշխանությունը եւ մեր քաղաքացիների իրավունքները»։

«Բարեւի առաջնորդի»՝ այսպիսի խրթին ձեւակերպված տեսլականն անկեղծ ասած բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որոնց պատասխանները դժվար է գտնել ոչ միայն Րաֆֆիի բանավոր խոսքում, այլեւ նրա ներկայացրած նախընտրական ծրագրում։ Իհարկե, իր տասնամյա քաղաքական գործունեության ընթացքում Ր. Հովհաննիսյանը միշտ էլ աչքի է ընկել դիրքորոշումների ոչ հստակ ձեւակերպմամբ եւ անիրատեսական ծրագրերով։ Սակայն մի բան էր, երբ նա կուսակցության առաջնորդ էր, մեկ այլ բան՝ երբ ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածու է, որը պնդում է, թե ինքն է հաղթած եւ ժողովրդի կողմից ընտրված նախագահը։ Հետեւաբար՝ Ր. Հովհաննիսյանի՝ արտաքին քաղաքական անհասկանալի կեցվածքը բազմաթիվ հարցականներ է առաջացնում միջազգային քաղաքական կենտրոնների մոտ, եւ այն, որ նրանք շտապեցին շնորհավորել Ս. Սարգսյանին, կարող է նաեւ պայմանավորված լինել հենց այն հանգամանքով որ նրանց համար Ր. Հովհաննիսյանի մոտեցումներն անհասկանալի են, մինչդեռ Սերժ Սարգսյանից արդեն իսկ գիտեն, թե ինչ կարելի է սպասել։ Եվ եթե ներքին դաշտում հնարավոր է գեղեցիկ բառակապակցություններով շարժել մարդկանց սրտերն ու շահել նրանց համակրանքը, ապա «ռեալ պոլիտիկի» տիրույթում նման ձեւակերպումներն առնվազն լուրջ չեն ընկալվում։ Ի՞նչ ասել է. «Շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին, շատ ավելի կարեւոր է, որ մենք դառնանք ռազմավարական հաղորդակցության մի ցանց՝ համաշխարհային, եւ թույլ տան, որ մենք դառնանք որպես քաղաքակրթությունների խաչմերուկ այն տ¬ղը, որտեղ ոչ թե հակամարտությունների, այլ երկխոսությունների տեղ է»։ Այդ ինչպե՞ս ենք դառնալու ռազմավարական հաղորդակցության մի ցանց, այն էլ՝ համաշխարհային, ո՞վ եւ ինչո՞ւ պիտի դա մեզ թույլ տա։ Գուցե ճիշտ այնպես, ինչպես ճանաչելու ենք Ղարաբաղի անկախությունը եւ զուգահեռաբար շարունակենք բանակցային գործընթա՞ցը։ Սրանք այնպիսի քաղաքագիտական անհեթեթություններ են, որոնք կարող են ընկալելի լինել որպես որեւէ քաղաքական ուժի ղեկավարի էկզոտիկ մտածելակերպ, բայց ոչ երբեք երկրի նախագահի պաշտոնին հավակնող գործչի մոտեցում:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031