Նրանք քննարկել են Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրության հարցերը, լսել են Րաֆֆի Հովհաննիսյանի լուծումները
Այսօր առավոտյան Ազատության հրապարակ են եկել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ստյոպա Սաֆարյանը ներկա է եղել զրույցին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանն այդ այցը «քաղաքավարության այց» որակեց: Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել են պարոն Հովհաննիսյանի առողջությամբ. «Իրենց հետաքրքրում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է տեսնում, ոնց է տեսնում: Նա ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է, դուք գիտեք: Պարոն Հովհաննիսյանը փորձեց հետաքրքրվել նրանց դիրքորոշմամբ, թե իրենք ինչ լուծում են տեսնում: Ասել, որ նրանք առաջարկեցին այդպես լուծումներ՝ ոչ: Թեթեւակի զրույց եղավ առաջիկա սպավող զարգացումների մասին, չշրջանցվեց նաեւ քաղաքապետի եւ Երեւանի ավագանու ընտրություների թեման: Շատ մակերեսային զրույց եղավ»:
Մեր հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել այս քայլից, որ եկան՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Որպես զրուցի ականատես կարող եմ ասել, որ այցը քաղաքավարական բնույթի էր»:
Կարդացեք նաև
Քիչ առաջ Ազատության հրապարակում էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Առաջին լրատվականի»