Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրական վերաբերմունք Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ. վրան տեղադրելը օրենքով թույլատրված է

Մարտ 13,2013 11:55

«Րաֆֆի Հովհաննիսյանի` վրան տեղադրելու արգելքը ոչ իրավաչափ է»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` վրան տեղադրելու արգելքի կապակցությամբ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս հայտարարել էր, որ դա օրենքով չի արգելվում:

Իշխանության թևի հիմնական պատճառաբանությունը վրան տեղադրել չթույլատրելու հարցում այն է, որ Ազատության հրապարակում չի կարելի վրան տեղադրել, քանի որ դա մշակութային օջախի բակ է: Այս հիմնավորմանը արձագանքելով` պարոն Զեյնալյանը նկատեց. «Մշակութային օջախը նաև հենց նրա համար է, որ դրա շրջակայքում մարդիկ բողոքի ակցիա անեն և անձրևից պաշտպանվելու համար իրենց գլխի վերևում ծածկ ունենան: Այդ մշակութային օջախների նպատակը ո՞րն է: Մյուս կողմից էլ մշակութային օջախը Ազատության հրապարակի ստվերում պիտի լինի, քանի որ Հայաստանի անկախությունը այդտեղ է ձևավորվել»:

Մեր այն հարցին` Ր. Հովհաննիսյանի նկատմամբ ներկայումս կա՞ խտրական վերաբերմունք, պարոն Զեյնալյանն այսպես պատասխանեց. «Այստեղ խտրական վերաբերմունք էլ կա, իսկ դա որևէ արդարացում չունի ոչ մարդկային, ոչ իրավական առումով»:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ հարցը դիտարկեց իրավունքի և մարդկային հարթություններում: Նա մասնավորապես նշեց. «Օրենքի տեսակետից թույլատրելի է վրան տեղադրելը: Բայց ավելի կարևոր է նաև մարդկային տեսանկյունը: Երբ մարդը նստած է Ազատության հրապարակում, հացադուլ է հայտարարել և անձրև է տեղում, ի՞նչն է խանգարում մարդկանց օգնել նրան: Իսկ իշխանություններն աջակցելու փոխարեն փորձում են ստեղծել անհնարին, դժվարին պայմաններ մարդկանց համար: Չգիտեմ` դա իրենց բնույթն է, թե սովորությունը մարդկանց խանգարելը, ավելի վատ անելը, քան հնարավոր է: Վրան տեղադրելու հարցը պետք է լուծվեր մեկ րոպեի ընթացքւմ: Եթե մարդ հացադուլ է հայտարարել, նա պետք է ունենա վրան և վերջ»:

Մեր այն հացին, թե ո՞րն է պատճառը, որ երբ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ շենքի առաջ հացադուլ հայտարարեց, նրան թույլատրվեց ծածկ տեղադրել, արդյոք ԳԱԱ-ի շենքը մշակութային օջախ չէ՞ Վ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Չեմ ուզում համեմատել: Դրանք տարբեր բաներ են: Նա նախագահի թեկնածու էր, իսկ իշխանություններն այնքան վստահ էին իրենց հաղթանակի մեջ, որ ուշադրություն չէին դարձնում ոչ միայն հացադուլավորներին, այլև հակառակորդներին: Իրենց վստահությունն անսասան էր: Իսկ Րաֆֆիի հաղթանակը նրանց համար ամռան երկնքից տեղացած ձայն նման էր: Դրանից նրանք կորցրել են իրենց գլուխը, ու Րաֆֆիին դիտարկում են ոչ թե որպես նախագահի թեկնածու, այլ որպես թշնամի, այնպես, ինչպես 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին: Իշխանություններն իրենց ու Րաֆֆիին տարբեր խրամատներում են տեսնում այսօր, դրա համար էլ նրան այնպես չեն վերաբերվում, ինչպես վերաբերվում էին Ղուկասյանին և կվերաբերվեին մեկ ուրիշի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    թոխմախի յալլայի մակարդակի մարդիք, հազիվ կարողանան մի խելացի բան անել, քան՝ արգելել,
    խփել, կոտրել, կրակել, թալանել և այդ մեթոդներով երկիր ղեկավարել:

  2. Hayk says:

    Սրանք մենակ Րաֆֆիին չեն թշնամի համարում, այլ ամբողջ ՀԱՅ ԱԶԳԻՆ: Դե, իրանք հայ չեն……

  3. Կ. says:

    Իրենց դեմքն են ավելի վառ գույներով ցույց տալիս…..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031