Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանակում պետք է աշխատեն տղամարդ հոգեբանները».Կարինե Նալչաջյան

Մարտ 13,2013 11:47

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսեց բանակում հոգեբանների ինստիտուտի ներդրման, կատարելագործման մասին: Հոգեբանի ձեւակերպմամբ` հոգեբանական խնդիրներ են ունենում ոչ միայն զինվորները այլեւ սպաները. «Նրանց աշխատանքը շատ դժվար է, նրանք գիշեր ցերեկ անձրեւի ձյան տակ են, նրանք անձնական կյանք չունեն, նրանց աշխատանքը հարկավոր է գնահատել ու քննադատելուց առաջ հասկանալ, որ այդ սպաներն իրենց կյանքն անցկացնում են զորքերում: Հոգեբանի մուտքը զորքեր շատ անհրաժեշտ է, եւ լավ է, որ այս ինստիտուտը կա, բայց այն պետք է կատարելագործել»,-համոզված է Նալչաջյանը:

Նալչաջյանի խոսքով` այսօր բուհերում հոգեբանության բաժինները ծաղկում են. «Հատկապես մանկավարժական համալսարանը պատրաստում է ռազմական հոգեբանների, եւ այդ ուսանողների մոտ, որոնք հիմնականում աղջիկներ են, զորամասում աշխատելու ցանկությունն ու մղումը կա, շատ մեծ է, բայց նրանց այդ ցանկությունը ռոմանտիկ է եւ կարող է կոտրվել, երբ նրանք մտնեն զորամաս աշխատելու, հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները: Շատ լավ կլինի, որ զորամասերում աշխատեն հատկապես տղամարդ հոգեբանները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031