Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Կոմիտասը՝ Րաֆֆիի հացադուլի մասին. «Ի՞նչ է նշանակում հացադուլ անողին գնալ զորակցել»

Մարտ 13,2013 11:44

Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների տեսուչ, տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասաց՝ պատրաստ չէ քաղաքական խնդիրների մասին խոսել, երբ հետաքրքրվեցինք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը երկրում իրավիճակ կփոխի՞:

Նրա խոսքերով, խղճի ազատության մասին օրենք գոյություն ունի. «Ամեն մեկն ազատ է իր պատկերացումն իրականացնել, եթե որեւէ մեկին իր գործընթացով չի վնասում: Եթե անձը մտածում է՝ այդկերպ իր տեսակետն ու բողոքը կարող է արտահայտել, ազատ է գործելու: Եկեղեցին ի՞նչ ասի, եկեղեցին ամեն ինչի պատասխանն արդյո՞ք պիտի կարողանա տալ, այն էլ այս օրերին, երբ եկեղեցու կարծիքն այնքան անկարեւոր է դարձել մարդկանց համար, եւ մարդիկ անում են, այն, ինչ ուզում են»:

Մեր հարցին, եկեղեցու հոգեւոր առաջնորդներից առաջիկայում կայցելե՞ն Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու կամ նրա հետ պարզապես զրուցելու, Տեր Կոմիտասն ասաց. «Ես գամ ու ասեմ՝ գիտեք ես եկել եմ ձեզ զորակցելու, ինչո՞վ դուք կտեսնեք իմ զորակցությունը: Ի՞նչ է նշանակում նստացույց, հացադուլ անող մարդուն զորակցել: Գնացողներն այդ մարդուն ավելի շատ խանգարում են, քան օգնում. ամեն մեկը ինչ-որ վայ վայ են ասում, ի՞նչ են փոխում: Թող ամեն մեկը պատասխանատվություն ունենա իր գործում կատարյալ լինելու մեջ, այդ ժամանակ օգնած կլինեն Րաֆֆին: Ամեն մեկը իր պաշտոնի մեջ պատասխանատվության գիտակցությունն ունենա… այլ կերպ չեմ պատկերացնում զորակցությունը»:

Տեր Կոմիտասն անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի արած ծայրահեղ հայտարարությանը, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրա, ասաց. «Րաֆֆին արդեն գիտակից, խելացի մարդ է, ինքն է որոշում ինչն է ճիշտ իր համար»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է եկեղեցին օգնի՝ Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին կոմպրոմիսի գալու հարցում, Տեր Կոմիտասն ասաց. «Կօգներ, եթե մեր պետության մեջ եկեղեցին ունենար իր զորավոր տեղը: Դժբախտաբար իր զորավոր տեղը չունի: Եթե այսօր եկեղեցին մի կոռուպտ, գող, ավազակ պաշտոնյայի գնա եւ ասի՝ ինչու ես այդպիսի բաներ անում, այդ անձը եկեղեցու պատասխանատուին այնքան հեռու կուղարկի, որ ինքն էլ կզարմանա, թե ինչպես դիմացի հայ մարդը հայ եկեղեցականի նկատմամբ նման կեցվածք կարող է ցուցաբերել» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեկնաբան says:

    Իսկ, ըստ էության, ի՞նչ է նշանակում հացադուլ անել: Ենթադրում եմ, որ դա տարբերվում է ծոմ պահելուց:

    Երբ ես փոքր երեխա էի ու ծնողներս ուզածս չէին, անում, հրաժարվում էի ընթիրքից: Այս իմաստով կարող եմ պարոն Հովհաննիսյանին հասկանալ:

    Իսկ եթե հացադուլի նպատակը իր պահանջները չիրականացնելու դեպքում ինքնասպանություն գործելն է, ապա դա մարդասպանությանը համարժեք ու քրիստոնեական նորմերով դատապարտվաղ արարք է:

  2. Maxim says:

    Տեր Կոմիտասը մեկնաբանում է միայն այսօրվա իրողությունը,՝ այսինքն հետևանքները, իսկ պատճառների մասին, չգիտես ինչու՛, չի ուզում անդրադառնալ:Չե՛ որ տասնհինգ տարի առաջ
    պատկերը բոլորովին այլ է եղել: Ահա ինչի մասին է պետք խոսել, այն էլ մանրամասն:
    Այսօրվա իրողությունը, յուրաքանչյուր նորմալ հայ մարդու հոգու խոր ցավն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031