Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը պետք է բարենորոգի ՀՀ նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը». Քանդակագործ

Մարտ 13,2013 11:36

«Հանգիստ կարելի է կազմալուծել Ազգային ժողովը, քանի որ նա ոչինչ չի անում՝ դարձել է մեծ կնիք, որը կնիքում է կառավարության որոշումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներքաղաքական իրավիճակի մասին նշեց դիրիժոր Վարդան Հակոբյանը:

Նրա պնդմամբ մենք չունենք քաղաքական մշակույթ: Ազգային ժողովում նստածները միլիոնատերեր են, որոնք ոչինչ չեն անում: Անհրաժեշտ է նոր կառավարության մեջ զրոյից լուրջ հակակշիռներ ստեղծել.

«Մենք կամաց-կամաց վերածվում ենք մարդ պետության, մենք հանրապետություն չենք: Կեղծիքների քանականությունը շատ է անհանգստացնում մեզ: Այսօր հանգիստ դեմքի արտահայտությամբ ժողովրդին ասվում է սուտը: Ճշմարտությունը, ազնվությունը քաղաքական կատեգորիա պետք է լինեն»:

Քանդակագործ Վիգեն Ավետիսի համոզմամբ բռնի ուժով պահել որեւիցէ բան չի լինի.

«Մենք թույլ ենք տվել կառուցել մի երկիր, որտեղ պատերազմի մասնակիցները թելադրեցին ապրելու իրենց ձեւը: Այսօր եկել է ստեղծագործ պետության ժամանակը: Մինչ այժմ կատարվել է ամեն ինչ անլրջորեն հատկապես արտաքին քաղաքականությունը»:

Քանդակագործի խոսքով՝ աշխարհագրական քարտեզից ՀՀ գնալով վերանում է, որպես դրսում ապրող հայ նա տեսնում է, որ ՀՀ դեսպանատները անգործության մեջ են.

«Առաջնահերթ է ակտիվացնել միջազգային հարաբերությունները՝ կշիռը որպես պետություն, եթե չավելանա, ապա ՀՀ մեծ վտանգի տակ կգտնվի: Երիտասարդների օգնությամբ երկիրը պետք է բարենորոգի ՀՀ նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սոված ժողովրդի հետ նա իր նախագահությունը սկսում է սովով, ես ողջունում եմ այդ քայլը: Պետք է ցրել Ազգային ժողովը, որովհետեւ ընտրվածները միայն կաշառքով են»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031