Մարտի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Փանիկ գյուղից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Աղասի Ս.-ին, որը 2012 թ. մարտի 29-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի (թմրանյութի ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը և տեղափոխելը) մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն