Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Քաղաքական լուծում չկա

Մարտ 13,2013 11:23

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Դավիթ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի կողմի հացադուլ հայտարարելը։

«Թեպետ ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ունենք տարբեր քաղաքական կողմնորոշում, այնուամենայնիվ ես իրեն մեծ հարգանքով եմ վերաբերվում որպես ազնիվ քաղաքացի։ Այնուամենայնիվ, այս քայլը (հացադուլը ա հեղ.) ինձ համար ընդունելի չէ։ Ցավոք սրտի, հիշում եմ, որ երբ նա ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս գալուց հայտարարեց Եվրոպայի խորհրդում, որ քանի այդ կազմակերպությունը չի դարձել ժողովրդավար, նա չի կարող մասնակցել այդ կառույցի աշխատանքներին։ Նման քայլը շատերի կողմից դիտվեց որպես պատանեկություն։ Ես կարծում եմ, որ այս քայլը շատ նման է նմանատիպ մի քայլի եւ չեմ կարծում, որ սա ճիշտ քաղաքական քայլ էր»,- ասաց Հարությունյանը։

– Պարոն Հարությունյան, եթե 37 տոկոս քվե ստացած թեկնածուն

գնում է հացադուլի, արդյո՞ք չի նշանակում, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա։

– Ես չեմ կարծում, որ դա կարելի է կապել ճգնաժամի հետ, կամ որեւէ

կերպ վկայում է ճգնաժամի մասին։ Ի վերջո, նա կարող էր ունենալ նույնիսկ 50 տոկոս մինուս 1 ձայն, իսկ գործող նախագահը՝ 50 տոկոս պլյուս մեկ ձայն։ Նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների։

– Ըստ Ձեզ, իշխանությունները պե՞տք է որոշակի քայլեր ձեռնարկեն՝

որպես արձագանք այս իրավիճակի։

– Ես չեմ կարծում, որ արձագանք պետք է լինի հացադուլին։ Արձագանք իրավիճակին՝ միանշանակ, հաշվի առնելով այն, որ բնակչության 37 տոկոսը դժգոհ է տարվող քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ քայլեր, իհարկե, կձեռնարկվեն։

– Որեւէ կոնկրետ քաղաքական լուծում՝ այս պարագայում։

– Ես չեմ կարծում։

Գ. Ա.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031