Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
- · Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը:
- · Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:
- · Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար:
- · Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:
- · Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:
- · Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:
Արձանագրված դրական զարգացումներ
- · 2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
- · Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:
- · Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ «Թեժ գիծ» ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:
- · Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը:
Կարդացեք նաև
Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Գյուղատնտեսության նախարարության բաժինը։
Պաշտպանի աշխատակազմ