Հատված «Սարդարապատ» շարժման խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հարցազրույցից:
– Դա վիրավորական եմ համարում, որ «Ժառանգությունը» քննարկում է ավագանու ընտրություններին մասնակցության հարցը։ Ես նույնիսկ վիրավորանք կհամարեմ ինձ նման առաջարկ անելու դեպքում։ Եթե մենք եւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգության» հիմնադիր եւ ղեկավար, համարում ենք, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջում, եւ իշխանությունը զավթված է, ապա ինչպե՞ս կարելի է զավթիչների հետ միասին մտնել ինչ-որ ընտրական պրոցեսի մեջ, երբ մենք այսօր վիճարկում ենք, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները։
– Իսկ հացադուլով ի՞նչ փոփոխություններ է հնարավոր անել, համաձայն չե՞ք տեսակետի հետ, որ ավագանու ընտրությունները կարող են դառնալ նախագահականի երկրորդ փուլ եւ հետընտրական զարգացումները բերել վերջնական հանգրվանի։
– Ես գիտեմ, թե ինչ են դառնալու այդ ընտրությունները, դառնալու են փոքր գործարքների շարան, որտեղ մարդկանց կերակրատաշտակի մասեր են խոստանալու եւ կատարելու են պետական մակարդակով, ինչ-որ մի քանի տոկոս տալու են «Ժառանգությանը», որպեսզի ցույց տան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե 37 տոկոս է նախագահական ընտրություններում ստացել, այլ 3.7 տոկոս։ ԲՀԿ-ն է շատ ակտիվանալու, որովհետեւ իրենք իրականում հանդիսանում են ՀՀԿ-ի ճյուղավորում, այ, դա է տեղի ունենալու։ Փոշիացնելով, գործարքի բերելով ամբողք քաղաքական դաշտը՝ Սերժ Սարգսյանն ուղղակի կծիծաղա մեր ապուշության եւ միամտության վրա։ Մենք դեռեւս քննարկում ենք, այսինքն՝ մենք չէ… Բայց Րաֆֆին դիմել է Սահմանադրական դատարան, եւ ո՞նց կարելի է, մի հարցը դեռ չլուծված, մտնել մեկ այլ կասկածելի գործընթացի մեջ։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»