Թեեւ Գյումրիում դեռևս հազարավոր վագոն-տնակներ և ժամանակավոր կացարաններ են մնում, սակայն դրանց թիվն անհամեմատ պակաս է անօթևան ընտանիքների թվից: Բանն այն է, որ քաղաքում կան նաև կիսախարխուլ և վթարային տասնյակ բազմաբնակարան շենքեր և նախկին ձեռնարկությունների հանրակացարաններ, որոնցում ևս պարտադրված ապրում են հարյուրավոր ընտանիքներ: Բազմաթիվ ընտանիքներ էլ վերջին տարիներին, տնակների ամբողջովին շարքից դուրս գալու և դրանցում այլևս ապրելու անհնարինության պատճառով, հիմնականում վարձակալության հիմունքներով պատսպարվել են ամբողջ ընտանիքով արտերկիր տեղափոխված մարդկանց սեփական տներում: Նշենք, որ վարձակալության տրված հատկապես սեփական տների գերակշիռ մասն առնվազն վերջին երկու տասնամյակում երբևէ վերանորոգման չեն ենթարկվել և իրենցից ներկայացնում են խոնավ ու կոմունալ-կենցաղային պայմաններից զուրկ կիսախարխուլ շինություններ:«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Գյումրու հին` «Բոշի թաղ» անունը կրող թաղամասի տներից մեկում իր 10-ամյա աղջնակի հետ բնակվող միայնակ մայր Շուշանիկ Մխիթարյանի ընտանիքին:
Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում: