Իսպանական ակումբն անցավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
«Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնան» ցույց տվեց, որ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Միլանի» հետ առաջին հանդիպման ժամանակ 90 րոպեների ընթացքում ընդունած երկու գոլերի «պարտքը» սեփական խաղադաշտում վերադարձնելու համար իրեն բավական էր ընդամենը 45 րոպե: Պատասխան խաղի 5-րդ եւ 40-րդ րոպեներին Լիոնել Մեսսին վերականգնեց նախորդ խաղում արձանագրված հաշվի հավասարակշռությունը, իսկ արդեն երկրորդ խաղակեսում Վիլյան (55-րդ րոպե), ապա Խորդի Ալբան (90+2) կրկնապատկեցին այն: 4:0 (2:0)` ավելի քան համոզիչ հաղթանակ եւ «Բարսելոնան» քառորդ եզրափակչում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ