Մարտի 13-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս – Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արցախի “Սուրբ Ղազանչեցոց” եկեղեցուն պատկանող` 1956թ. ծնված Միշա Օհանյանի վարած, «ԿամԱԶ» մակնիշի 043 ԼԼ 56 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևոր 1961թ. ծնված Լյուբա Օհանյանը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Կարդացեք նաև
Հրշեջ – փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Լ. Օհանյանին, ով հրաժարվելէ տեղափոխվել հիվանդանոց:
ԱԻՆ