Իսպանացի կարդինալ Լուիս Մարտինես Սիստաչը եւ իտալացի կարդինալ Անջելո Սկոլան, որոնք Հռոմի Պապ ընտրվելու թեկնածուների թվում են, ֆուտբոլի մեծ սիրահարներ են:
«Marca» հանդեսը տեղեկացնում է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նրանք երկրպագում են, համապատասխանաբար, «Բարսելոնային» եւ «Միլանին»: Սակայն ճակատագրի քմահաճույթով երկուսն էլ տեղյակ չեն Չեմպիոնների լիգայում այդ երկու թիմերի հանդիպման վերջնական արդյունքին, քանի որ Վատիկանի օրենքով Պապի ընտրության ամբողջ ընթացքում կարդինալները մեկուսացվում են արտաքին աշխարհից, անջատվում է անգամ ինտերնետային եւ բջջային կապը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ