Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ միացում Սահմանադրական դատարանից

Մարտ 13,2013 10:00

Սահմանադրական դատարանն այսօր պետք է ավարտի ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը:

ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը:

Դիտեք «Առավոտի» հեռարձակումը ՍԴ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Լավ ճանաչում եմ թե Իոնեսյան Արային, թե Օկտանյան Վարուժանին: Կարող եք չտպագրել մեկնաբանությունս: Բայց գոնե “ֆիքսենք” հետևյալը: Այդ անիմաստ մարդկանց ՍԴ հրավիրելը վերջնականապես խեղկատակության կվերածի ընտրությունները բողոքարկելու ինստիտուտը: Օկտանյանը վախենում է ամեն ինչից և կսկսի դողալ: Իոնեսյանի թե արտաքինը թե ներքինը վերջնականապես զզվանք կառաջացնի մարդկանց մոտ: Նա նույնիսկ իր մասնագիտական նյութը չի կարող բանավոր շարադրել: Կարող եմ գրազ գալ, որ Դ. Հարությունյանը հարցեր կտա ֆիզիկայից, Իոնեսյանը կսկսի անեթակա-անստորոգյալ մտքեր շարադրել: Ամեն ինչ կվերածվի զառանցանքի: Այս ամենը ոչինչ կլիներ, եթե այս արհեստական “տուպիկը”, ուր տանում են անհայտ մարդիկ, չբերեր միակ ելքի`անհնազանդության, իր բոլոր հետևանքներով:

Պատասխանել