Մարտի 13-ին Գյումրիում պետք է տեղի ունենար երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ջազ-համերգը: 200 տոմսերը, ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել էր համերգի կազմակերպիչ Մկրտիչ Մանուկյանը, վաճառվել են, սակայն Շուշան Պետրոսյանի վաղվա համերգը չի կայանա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ ուզում է իրավիճակը խաղաղ լինի: Նա նշել է, որ նախ՝ հերքվեց առաջին պատճառը, թե ինքը հաղորդման ընթացքում ասել է «գյումրեցիներ», բայց հիմա էլ շահարկում են այն միտքը, որ իր համար անսպասելի էր, թե ինչպես Գյումրիում անցավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես դա ասել եմ, քանի որ վերջին հինգ տարվա մեջ Գյումրիում շատերը տնակներից տեղափոխվեցին բնակարաններ: Ես ներկա եմ եղել այդ շենքերի բացմանը, ես իրավունք չո՞ւնեմ զամանալու, ես մարդ եմ, ես զարմանում եմ, և հիմա մեղադրում են, թե ինչու եմ զարմանում։ Ինչպես կարելի է մարդու գլխին այսպես սարքել»,- ասել է Շուշան Պետրոսյանը:
Ըստ երգչուհու՝ չկա երաշխիք, որ համերգին ինչ-որ մեկն անպարկեշտ բան թույլ չի տա և ըստ այդմ պատասխան չի ստանա. «Եթե, Աստված մի արասցե, արդարացիորեն անպարկեշտ բառի համար պատժվի որևէ մեկը, դա նորից ինձ վրա է բարդվելու: Որպեսզի այս ամենից խաղաղ դուրս գանք, ավելի լավ է՝ հանդիսատեսի վաղուց սպասված համերգը կհետաձգվի, մարդիկ մի քիչ կխաղաղվեն և հետո նոր կանենք համերգը»։
Համերգը գուցե առաջիկա ամիսներին կայանա:
Կարդացեք նաև
«Հիմա իրենք կարծում են իրենք են պատճառը, որ իրենք վախ են տարածում. ո՛չ, պարզապես ինձ համար թանկ է յուրաքանչյուր հայի խաղաղությունը, ես ուզում եմ խաղաղ լինի ամեն ինչ: Եվ ի վերջո, մարդիկ, որոնք հրահրում են այս ամենը, որ եթե բարու հեղափոխություն են ուզում անել, պետք է հասկանան, որ միայն բարու նպատակով է հետաձգվում համերգը, որպեսզի որևէ լարված իրավիճակ չլինի, որովհետև ինձ համար անթույլատրելի է, որ հայը հայի դեմ լարված է լինում», -ասել է Շուշան Պետրոսյանը:
Նա վիրավորվել է մամուլի այն հրապարակումից, որտեղ ասվում էր, որ համերգին միայն ՀՀԿ-ն է լինելու. «Իսկապես վիրավորական է, որ տեղը չեն բերում, որ ես երգչուհի Շուշան Պետրոսյանն եմ, և ես լավ երգչուհի եմ: Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ արվեստը սիրող բոլոր գյումրեցիներից, որ համերգը հետաձգվում է: Անպայման կայանալու է, պարզապես ես ուզում եմ, որ կրքերը մի քիչ հանդարտվեն»,- հավելել է երգչուհին:
Что с нее взять-бог ей судья.
Իրենից եմ լսել,փոքր ժամանակ բալետի պարուհի է փորձել դառնալ,մեջքի պրոբլեմներ է ունեցել,դադարեցրել է.Հիմա լավ«մեջք» ունի,գուցե շարունակի,ավելի լավ արդյունք կունենա,քան որպես քաղաքական գործիչ.
Շուշանի պարը բալետում տեսնելու համար՝ եթե տոմսի արժեքը 100 000 դրամ էլ լիներ կտայի:
Այ դա իսկապես աստղային ներկայցում կլիներ:
Anahit.Շատ հոյակապ եք գրել, շնորհակալություն:
,,ես երգչուհի Շուշան Պետրոսյանն եմ, և ես լավ երգչուհի եմ,,
դու լավ երգչուհի էիր: երբ դարձար հանրապետական դադարեցիր այդպիսին լինելուց, որովհետև դու հիմա ,,թիվ խփող,, քաղաքական թիմի անդամ էս, ու որպես երգչուհի օգտագործվել էս այդ թիմի կողմից իր զրոյական վարկանիշը բարձրացնելու համար: ինչպես նշել է ՖԲ նախարարը դու իրոք միամիտ էս:
դու հիմա որպես պատգամավոր չէս կատարում քո առաքելությունը` ներկայացնել ժողովրդին ու պաշտպանել նրա շահերը: դու մեկն էս ՀՀԿ-ից` սեփական շահերի սպասարկու, ուրիշ ոչինչ