Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Bianet. «Եվս մեկ դատավարություն թուրք լրագրող Դեմիրերի դեմ 301 հոդվածի համաձայն»

Մարտ 12,2013 23:39

Անկարայի ոստիկանությունը Անկարայի գլխավոր դատախազությանը հայտնել է, որ լրագրող Թեմել Դեմիրերը խախտել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, երբ նա մամուլում հայտարարություն է արել այն բանից հետո, երբ նույն հոդվածի մեղադրանքով նրա նախնական դատավարությունը հետաձգվել է: Գրում է «Բիանեթ» լրատվականը:

Առաջին դատը հետաձգվեց 6352 օրենքի 1-ին և 2-րդ պայմանական հոդվածների հիմքով և երաշխիքով, որ հետագա 3 տարիներին նա նոր հանցանք չի գործի:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, դատավարությունից հետո, Դեմիրերը դատարանի շենքի առջև ասել է. «Եթե ես առաջիկա երեք տարիների ընթացքում չասեմ «Թուրքիայում հայերի ցեղասպանություն է եղել» կամ «Թուրքիան մարդասպան պետություն է»՝ ես կարդարացվեմ: Հենց հիմա, դատավարությունից հինգ րոպե անց, ես ասում եմ «Պետությունն է սպանել Հրանտ Դինքին», նաև ասում եմ «Այս պետությունում հայերի ցեղասպանություն է եղել»: Եթե դատարանը, անվտանգության ուժերը կամ արդարադատության նախարարությունը, որոնք հետաձգել են իմ դատավարությունը, չբացեն մեկ այլ դատավարություն, նրանց հանցանք կկատարեն»:

«Ես ոչ ոքի չեմ հրահրում հանցանք կատարելու: Ասածս այն է, որ այս երկրում մտքերը չեն կարող կապանքի տակ լինել: Ես Իմայիլ Բեշիկչիից, Ֆիքրեթ Բաշկայայից ու Բասկին Օրանից (գիտնականներ, որոնք ազատազրկվել են կամ ճնշումների են ենթարկվել իրենց աշխատությունների համար) սովորել եմ, որ մտքի ազատությունը բարձր արժեք է: Այս երկրում հայերի ցեղասպանություն է եղել: Պետությունը սպանել է Հրանտ Դինքին: Սրանք իմ մտքերն են: Այնպես, որ եթե ուզում եք, կրկին դատեք ինձ»:

Առաջին դատավարությունը լրագրողի դեմ բացվել էր, երբ Հրանտ Դինքի սպանությունից հետո Դեմիրերն ասել էր. «Հրանտ Դինքին հայ լինելու համար չեն սպանել, այլ Հայոց ցեղասպանության փաստն արձանագրելու»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031