Ահաբեկչության առնչության մակարդակով Հայաստանը 158 երկրներից զբաղեցնում է 97-րդ տեղը:
Հետազոտությունն անցկացրել է Համաշխարհային տնտեսության և խաղաղության ինստիտուտը Մերիլենդի համալսարանի հետ:
Ըստ հետազոտության, ամենաահաբեկչական երկիրը Իրաքն է, որտեղ տարվա ընթացքում 1228 ահաբեկչական ակտ է տեղի ունեցել, մահացել է 1798 հոգի, վիրավորվել՝ 4905:
Վրաստանը 42-րդ տեղում է, Թուրքիան` 19, Ադրբեջանը` 81, Իրանը՝ 17:
Կարդացեք նաև
Հետազոտության համար հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ 2012թ. իրականացված ահաբեկչությունների քանակը, զոհվածների և տուժածների քանակը և նյութական կորուստը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ