Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշան Պետրոսյանը հավատում է իր ասածին, ոչ թե փող են տվել, դրա համար է խոսում»

Մարտ 12,2013 23:00

Սերգեյ Դանիելյանի համար Շուշան Պետրոսյանի «դյուրահավատությունը» ժպիտ է առաջացնում:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) անդրադարձավ Շուշան Պետրոսյանի, Արմեն Մազմանյանի, Ռուբեն Հախվերդյանի հեռակա բանավեճերին՝ նա հորդորեց ընկերներին, որ դադարեցնեն այդ խոսակցություները. «Ժամանակը չի, էլի: Բոլորի դիրքորոշումն էլ պարզ է: Ինձ թվում է՝ Շուշանն էլ, Արմեն Մազմանյանն էլ, ըստ երեւույթին, հավատում են՝ ինչ են ասում»:

Մեր դիտարկմանը, որ Դուք առաջին քննադատողներից էիք, երբ Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ի ցուցակում հայտնվեց, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Ես էլի եմ քննադատում, որ նա հայտնվեց քաղաքական դաշտում: Բայց  այն, որ ինքը խոսում է անկեղծ եւ իսկապես հավատում է իր ասածին՝ դա, ասենք, ես իրեն ճանաչելով, գիտեմ: Գիտեմ, որ ոչ թե իրեն փող են տվել, կաշառել են, դրա համար է ինքը տենց խոսում: Ինձ թվում է՝ նա իսկապես հավատում է: Պարզ է, որ համաձայն չեմ եւ միայն ժպիտ է առաջացնում ինձ մոտ՝ որպես դյուրահավատություն: Բայց մարդը հավատում է: Դա ավելի լավ է, քան թե նրանք, ովքեր չեն հավատում, բայց ինչ-ինչ պատճառներով  խոսում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Արմինե says:

    ՄՒԵՎՆՈՒՆ Է ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՐԳՈԻՄ ՇՈԻՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՒՆ

  2. Փիրուզ says:

    Ավելի վատ իր համար, որ հավատում է էն աբսուրդին, իչի մասին խոսում է: Թող փողոցում շրջի, բոլորիս նման քաղաքային տրանսպորտից օգտվի, մտնի շուկա, խանութ: Հետո տեսնես հանրապետականի կառավարման նույն գովքը կանի ??? Մարտի ութին գնումների էի, շուկայում մի տարեց կին սփռոցները բացած մայթի անկյունում կանգնած վաճառում էր: Խիղճս չտվեց անտարբեր անցնել, մոտեցա մի հատ վերցրեցի, թեև դրա կարիքը չունեի, մանրադրամն էլ չվերցրի: Շատ ծանր էր տեսնել: Մտածեցի` ինչ կառավարություն ենք հանդուրժում մեր սեփական երկրում, որ տարեց, թոշակառու կինը դողալով մայթի եզրին պիտի վաճառք աներ, փոխարենը չստանալով մարդավայել թոշակ: Թող Շուշանի նման մեծ -մեծ խոսողները էս տիպի մարդկանց հետ խոսեն փողոցներում ոչ թե մի կոպեկով հարապետականի հղփացածների սեղանների երգչուհիները դառնան: Ամոթ է, ամոթ:

  3. տիկո says:

    ինչ եք խորանում հավատում ա , չի հավատում. Ցինիկ, ինքնագոհ սւտի հայրենասեր. Իրան ու իրան մեջտեղ բերողներին թվում էր թե Շ. էնքան մեծ բան ա իրանից ներկայացնում որ կարող ա մարդկանց վրա իրա խոսքը ազդեցություն ունենա. Չարաչար սխալվեցին, որտեվ մեր ժողովուրդը շատ վաղուց խոտ չի ուտում.

  4. Maxim says:

    շուշան պետրոսյանների մասին անիմաստ է խոսել:

  5. MRH says:

    Հարգելի Սերգեյ: Հավատում են, քանի որ կույր են, այնքան են կտրվել իրականությունից ու ժողովրդից, այնքան են ինքնահավան ու ոչ քրիստոնյա, որ փոխանակ գնան դեպի թույլն ու կարիքավորը խանդավառությամբ պաշտպանում են հանցավորին… Արդյոք դժվար է հասկանալ, որ գոնե մի փոքր արդարության հենակետ ունեցող երկրի ղեկավարներ չեն կարող լինել այսօրվա ԱԺ ղեկավարները, տասնյակ հարյուրավոր նախարարներ, դատախազներ, դատավորներ, քաղաապետներ, մարզպետներ … արդյոք պետք է լիարժեք կույր լինել, չտեսնելու համար, որ դրանք հանցավոր աշխարհի բյուրեղացումը հանդիսացող սուբյեկտներ են, որոնց իրենց պաշտոններում ընտրել ու նշանակել է այսօրվա գործող նախագահը:

  6. Իռեն says:

    Ինչը կամ ով խթան հանդիսացավ,մեր երկրում, շուշանպետրոսյան կամ շարմազանով տեսակի,այսքան արագ տեմպերով, բազմացման ու տարածման համար

  7. Նունե says:

    Ողջունելի է, որ Սերգեյը պաշտպանում է կնոջը, իր ծանոթին, որպես տղամարդ: Սակայն այն, որ Շուշանը արհամարում է ժողովրդի ձայնը, անտեսում է ժողովրդի պահանջները, լինելով ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, չեմ կարող ՝՝դյուրհավատ լինել՛՛ անվանել, այլ ուրիշ բան…

  8. Alex says:

    Երբ ընտրվում էր, ,,առաջին հիպի պատգամավորը,, ասաց, որ ուզում է ընտրվել, որպեսզի բարձրացնի մշակույթին վերաբերվող հարցեր, այդպես էլ նրան չտեսանք ոչ՝ ամբիոնի մոտ, ոչ էլ ինչ-որ բան բարձրացնելիս, բայց երևի պատգամավորական ,,աշխատավարձը,, բոլ-բոլ ստանում է….

  9. Hayk says:

    Չես հասկանում դերասանին . մեկ նալին է խպում , մեկ մխին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031