Առաջարկում է «Բարև Գյումրի» խմբի անդամ Կարեն Պետրոսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր` Շուշան Պետրոսյանի` Գյումրիում ջազային համերգի չկայանալու փաստը, Կարեն Պետրոսյանն ասաց, որ իրենց խումբը բնավ նպատակ չի ունեցել երգչուհուն վախեցնելու, իրենք որոշել էին նրանից ներողություն պահանջել` իր թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների համար.«Բարև Գյումրի» խումբը մամլո հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, վաղը հավաքվելու էինք «Հոկտեմբեր» կինոթատրոնի մուտքի մոտ ու ներկայացնելու էինք Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգը»: Պատճառն այն էր, որ Շուշան Պետրոսյանը ասել էր, թե գյումրեցիները ի՞նչ խնդիրներ ունեն բողոքելու: Մենք էլ «խնդիրների գորգ» էինք պատրաստել` ցույց տալու համար, որ գյումրեցիները շատ խնդիրներ ունեն բողոքելու և կոռեկտ չէ այդպես արտահատվելը:
Իմիջիայլոց, մենք քաղաքակիրթ ակցիա էինք անցկացնելու, մարդկանց փոխարեն խոսելու էին պաստառները:Կոնկրետ ես գնալու էի ու նրանից ներողություն էի պահանջելու իր թվով 11 արտահայտությունների համար , որոնք ես շարադրել եմ իմ Ֆեսբուքյան էջում: Տեղեկանալով, որ Շուշան Պետրոսյանը վաղը մենակ չի գալու Գյումրի, նրան ուղեկցելու էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որոշել էինք նաև նրանց համար էքսկուրս կազմակերպել Գյումրու թաղերով, որպեսզի հասկանային՝ գյումրեցին դժգոհելու առիթ ունի՞, թե՞ ոչ:
Ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, իմացանք, որ Շուշան Պետրոսյանը , հաշվի առնելով այն, ինչպես ինքն էր թվարկում , որ 13 հոգի կարող են վիրավորել իրեն, հրաժարվել է Գյումրի գալուց: Մենք նրան վիրավորելու, ոչ կոռեկտ արտահատություններ ասելու մտադրություն ամենևին չունեինք , և չենք ողջունում այն ֆեյքերներին, ովքեր հայհոյում են Շուշանին, մենք դեմ ենք դրան: Պարզապես նորից ենք պահանջում` Շուշան Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի մեզ վիրավորելու ու ոչ կոռեկտ արտահայտվելու համար: Մեծ Պահքի այս օրերին նա իր մեջ ուժ պիտի գտնի ու ներողություն խնդրի, դա կլինի Շուշան Պետրոսյանը, թե մեկ ուրիշը, դրա մեջ ամոթ բան չկա, դա մարդու մեծությունն է խորհրդանշում, մեր պահանջը չի փոխվել, անխախտ է »,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սիրելի Գյումրեցիներ: Շուշան Պետրոսյանը ուր, ներողությունը ուր: Նա միայն կարող է մուլտիպլիկատորի հետ ծափահարի հերթական անբարտավան սուտը բարձրաձայնելու համար: Բայց դե հայ մարդ է, ու դրա համար դիմում եմ նրան. :
Սիրելի գյումրեցիներ, պինդ կացեք, ԴԵՌ ԿԳԱՆ ԳԱՐՈՒՆՆՐ ՈՒ ՏԱՔ ԱՄԱՌՆԵՐ: Բայց միայն ստի դեմ պայքարելով կարելի է հասնել հաղթանակի:
Я преклоняюсь перед городом Гюмри-молодцы Вы наша гордость.а эта-даже имени не хочу называть-простая баба с соответствующим интелектом и круголзором и айкю у ней 10 -12