Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Յոժ. «Րաֆֆի Հովհանիսյանը միակ քաղաքական գործիչն է, ում առողջությունն ինձ կարող է հետաքրքրել»

Մարտ 12,2013 22:36

Դերասանը եկել է՝ հորդորելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնի հացադուլից:

 

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում էր դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ): Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եկել է ուղղակի իմանալու՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունը ո՞նց է: Նա երեւի միակ քաղաքական գործիչն է, ում առողջությունն ինձ կարող է հետաքրքրել»:

Մեր դիտարկմանը, որ սա դեռ 3-րդ օրն է, եւ առայժմ առողջությանը լուրջ վտանգ չի սպառնա, Սերգեյ Դանիելյանը կատակեց. «Դե լավ, ուրեմն կգնամ տուն»:

Անդրադառնալով հացադուլին՝ նա ասաց, որ դա ծայրահեղ միջոց է. «Դրա համար ես ուզում էի իր հետ խոսել, երեւի հորդորել, որ հետ կանգնի: Իշխանությունների դիրքորոշման մեջ իհարկե ոչ մի բան չի փոխվի: Իշխանություններն իրանց համար ապրում են, էլի: Իշխանություններն ի՞նչ կապ ունեն էս ամեն ինչի հետ: Ինձ թվում է իրենք անգամ իրենց շատ լավ են զգում, նորմալ: Զիջումներ կլինեն, եթե մենք պայքարելու մեխանիզմ ունենանք: Իսկ  պայքարելու մեխանիզմները միտինգներով չեն ստեղծվում, էլի: Պետք է իսկապես մարդիկ նստեն, նրանք ովքեր հասկանում են դրանից ու մտածեն՝ ո՞նց կարող են գտնել արհմիություններ, որոնք կարող են կազմակերպել մեր գործադուլը, ո՞նց կարող են կազմակերպել հ/կ-ներ, որոնք կարող են կշիռ ունենալ, մտնել ԱԺ եւ այլն: Թե չէ որ 3 միլիոն մարդ էլ կանգնի ստեղ, միեւնույն է: Ժամանակին որ «Վրեմյան» նայում, ասում էին՝ դե, մի խումբ հիվանդ մարդիկ են, էլի կանգնել են: Կասեն՝ դեղի փողը բարձրացել է, եկել են միտինգի՝ վերջ: Եվ դրանով կավարտվի ամեն ինչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ձեզ հետ համամիտ չեմ,՝ անկեղծ հարգելի Սերգեյ Դանիելյան: Էստոնիայում 90-ական թվականների
    իրադրությունների կիզակետում եմ եղել, և ականատես եղել, թե ի՞նչ կարող են անել,՝ նույնիսկ տասը
    նվիրյալ անձիք: Երբ իրավիճակը շատ ավելի բարդ էր, վտանգավոր, լի ծանր հետևանքներով:
    Այսօր ամբողջ, և պատասխանատվությունը, և հետևանքների հետագա շարադրանքը, դրված է միմիայն Ռաֆֆի Հովհանիսյանի ուսերին, Կարծես բոլորը մեծ հաշվով հանդիսատեսի դերում լինեն:
    Ինձ ապշեցնում է Ռաֆֆիի այդչափ արտաքին հանգստությունը ,,ներսում չգիտենք ինչ է կատարվում,, և նրա բռնած գործի հզոր պատմական մասշտաբը: Այդ գործը ավելին է, քան մինչև
    60 ական թվականների՝ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յու-ի կատարած ռեֆորմները, և ես
    համոզված եմ, որ հաղթանակը անխուսափելի է: Միայն պետք է հավաքվել, համախմբվել և հեզ ու
    լուռ ծառայել այդ նախադեպը չունեցող պատմական իրադարձությանը: Խոստանում եմ ՝ մինչև
    այս ամսվա վերջը լինել Ազատության Հրապարոկում և ցուցաբերել իմ խոնարհ ծառայությունը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031