Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում չկայացած համերգի վաճառված տոմսերի գումարը կվերադարձվի

Մարտ 12,2013 21:19

Ինչպես հայտն է , վաղը  Գյումրիի «Հոկտեմբեր» կինոդահլիճում  կայանալու էր երգչուհի, միաժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ջազային  համերգը, որը կազմակերպել էր «Ջազ Գյումրի» նախագծի հիմնադիր  Մկրտիչ Մանուկյանը:

Սակայն երգչուհին հետաձգել է իր համերգը` կազմակերպչին պատճառաբանելով, որ  ավելորդ բախումների գնալ չի ուզում: Հիշեցնենք, որ « Բարև, Գյումրի» ֆեյսբուքյան   խմբի ակտիվիստները, անչափ  վիրավորված  պատգամավոր Շուշան Պետրոսյանի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հնչեցրած մտքերից,  որոշել էին քաղաքակիթ, խաղաղ բողոքի ակցիա  անցկացնել  «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց՝ «Էրթաս բարով» խորագրով: 

Aravot.am –ը համերգի կազմակերպչից հետաքրքրվեց, թե  վաճառված տոմսերի արժեքը վերադարձվելո՞ւ է: «Այո,  ով որտեղից գնել է, այնտեղ էլ կգնա իր գումարը հետ կստանա: Ես երգչուհու հետ ընդամենը  երկու բառ եմ խոսել, նա պատճառաբանել է, որ  չի ուզում  բախումներ լինեն, այդ պատճառով էլ հետաձգում է համերգը», -ասաց Մկրտիչ Մանուկյանը: Նշենք, որ տոմսի արժեքը 3 հազար դրամ է, և 200 գյումրեցիներ արդեն իսկ գնել էին տոմսեր`պատրաստվելով ունկնդրել երգչուհուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գյումրեցու նամուսն ու թասիբը,՝ որակ է, չափանիշ՝, որին պետք է ձգտեն մյուսները:

  2. Համլետ says:

    Գյումրեցին վերագտավ ինքն իրեն կործանիչ երկրաշարժից ընդամենը 25 տարի անց ու այժմ հայաստանի ողջ ժողովրդին տանելու է իր ետևից դեպի ազգային ազատագրական պայքարի հաղթական ավարտ:
    Կեցցե Գյումրին,կեցցե հպարտ,անպարտ,արժանապատիվ և տկոս խփողին ու նրա ոհմակին ,,ՈՉ,, ասող գյումրեցին:

  3. Hayk says:

    Այ,եթե սերժն էլ”բախումների չգնալու” համար Հայաստան չվերադառնա, լրիվ կդզվի

  4. Gyumri says:

    Հարգելի գյումրեցիներ նրանք օվքեր ետ գումարի կարիքը շատ չեն զգում թող հետ չվերցնեն ողորմություն թողեք թող ուտի մեկա կշտանալ չունի. որ չշարժվենք մեզ ել կուտեն դրանք;

  5. SYUZI says:

    Հպարտ եմ որ ՀԱՅ եմ և գյումրեցին էլ է ՀԱՅ:Իզուր չէ գյումրեցու միասնական թասիբը մեծ հեղափոխություն է:

  6. dyadyur says:

    Ապրես Շուշան,որ համերգը հետաձգեցիր,այլապես`քո ասած ,,ավելորդ բախումը,,անպայման կհանգեցներ քաղաքացիական պատերազմի,իսկ դա էլ, բնականաբար, կբերեր մարդկության համար կործանարար`երրորդ համաշխարհային պատերազմի:Աշխարհի ժողովուրդները պիտի շնորհակալ լինեն քեզ:Մենք նույնպես:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031