Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ներկաներն էլ միանան իր հացադուլին, և հացադուլն ավելի մեծածավալ բնույթ կրի, Հովհաննիսյանը պատասխանեց.«Ես դեմ եմ, որ որևէ մեկը միանա: Սա մեր ընդհանուր պայքարի իմ բաժինն է»:
Հովհաննիսյանը նշեց, որ արդեն մի քանի օր է՝ Բայանդուր Պողոսյանը նույնպես միացել է հացադուլին. «Շատ շնորհալի երիտասարդ է, հարգում եմ իր ազատ որոշման իրավունքը, և նա ինձ հավասար քաղաքացի է, բայց մենք երկուսով համաձայնության եկանք, միջքաղաքացիական պայմանագիր կնքեցինք, որ ինքը 7-րդ օրից պետք է դուրս գա հացադուլից: Այնպես որ, առողջություն իրեն և մեր ողջ ժողովրդին»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Կարդացեք նաև