Լրահոս
Օրվա լրահոսը

Անկառավարելի մթնոլորտ` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության դատավարության ժամանակ

Մարտ 12,2013 19:49

OLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց քննել  27-ամյա Կարեն Եսայանի  սպանության գործը :

Դատական նիստն  անցավ անչափ լարված մթնոլորտում,  սպանված Կարեն Եսայանի մայրը` տիկին Անահիտը, պարբերաբար հուզվում, ու վիրավորում էր իր դիմաց նստած ամբաստանյալին, ինչին էլ հակադարձում էին  վերջինիս հարազատները:

Հիշեցնենք , որ այս գործով մեղադրվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը:

Այսօր  քննվեց ընդամենը  մեկ վկա` Աննա Գրիգորյանը, որի ամուսինը ամբաստանյալի ազգականն է: Վկան աշխատում է  Ցողամարգ գյուղում` որպես երգ-երաժշտության ուսուցչուհի, և դատարան էր կանչվել այն պատճառով, որ Հարություն Սարգսյանի արծաթափայլ «Մերսեդես» մակնիշի  մեքենան  իրականում գրանցված է եղել նրա անունով:

Նշենք նաև,  որ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ հենց այս վկայի ցուցմունք  տալը քննչական բաժնում  խոչընդոտելու պատճառով: Այսօր դատարանը փորձում էր պարզել,  իրականում այդ մեքենան  Աննա  Գիրգորյանի՞ն է պատկանել, թե՞ ձևականորեն գրանցել են նրա անունով: Վկան ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ամուսինը մեքենա վարել չգիտեն, և քանի որ ավտոտնակ էլ չունեին,  ուստի իրենց մեքենան կանգեցրել էին «Հարությունենց  հայաթը»: Անհրաժեշտության դեպքում էլ Հարությունի  հորը` «Սամվել ձյաձյային» խնդրել են գա ու իրենց որևէ տեղ տանի:

Կասկածելով տիկնոջ ցումունքի ճշմարտացիությանը` Կարեն Եսայանի մոր` Անահիտ  Իսկանդարյանի  լիազոր ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե  վկան  հիշո՞ւմ է մեքենայի գույնը, պետհամարանիշը:  Վկան ասաց, որ պետհամարանիշը չի հիշում,  ինչն էլ հունից հանեց լիազոր ներկայացուցչին: Վերջինս ասաց. «Ամբողջ Գյումրի գիտի, որ այդ մեքենան գերմանական պետհամարնիշով   է, դուք չգիտե՞ք, ես զարմանում եմ նաև Գյումրու պետավտոտեսչության աշխատակիցների վրա, որոնք աչք են փակել  պետհամարանիշների վրա `վարչական տուգանքի չենթարկելով արտոնյալ վիճակում գտնվող  Հարությունին»:

Հարություն Սարգսյանի փաստաբանը խնդրեց պահպանել դատավարական կարգը, ինչն էլ անչափ զայրացրեց  Անահիտ Եսայանին, նա նեղվեց, որ իր փաստաբանին չեն թույլատրում խոսել ու  սպառնալիքներ հնչեցրեց ամբաստանյալի հասցեին:

Վկան չկարողացավ նաև պատասխանել այն հարցերին, թե մեքենան ի՞նչ գնով են ձեռք բերել,  մեխանիկական տուփ ունե՞ր, թե՞ ավտոմատ էր աշխատում,  կափարիչ ունե՞ր, թե՞ ոչ: Վկան ասաց, որ դրանք մասնագիտական հարցեր են, ինքը չի կարող պատասխանել: Սա ևս հունից հանեց լիազոր ներկայացուցչին, ով նետեց, թե երկարամյա ուսուցչուհուն  բնավ մասնագիտական գիտելիքներ պետք չեն այդ ամենը տեսնելու համար:

Լիազոր ներկայացուցիչը առաջարկեց երդվել, որ վկայի  տված ցուցումքը ճիշտ է , վկան երդվեց հոր գերեզմանով: Վերջում Անահիտ Իսկանդարյանի  լիազոր ներկայացուցիչը սպառնաց, որ հետամուտ է լինելու կեղծ ցուցմունք տվողներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա  պնդում էր, տիկնոջ ցուցմունքը  իրական չէ, այլ ուղղորդված, և որ մեքենան փաստացի պատկանում է  Հարություն  Սարգսյանին, վերջինս իր գրած ցուցմունքում հաստատել է այս փաստը:

Ինչևէ, վկա Աննա Գրիգորյանը  դժգոհեց քննիչից, որ իրենից ցուցմունքներ է կորզել սպառնալիքների ներքո, չի թույլատրել ցուցմունք տալ պաշտպանի ներկայությամբ:  Այս վկան նաև պատմեց մի դրվագ Անիի նախկին ոստիկանպետ Սամվել Սարգսյանի ու  քննիչի  հանդիպումից: Տիկինն ասաց, որ ինքը քննչական բաժին էր  եկել իր անչափահաս որդու հետ, որին կանգեցրել են միջանցքում: Ինքը սկզբում հրաժարվել է ցումունք տալ,  բայց երբ քննիչը  ստիպել է գրել, ինքը  շատ վատ է զգացել: Հանկարծ քննչի առանձնասենյակ է մտել  իր բարեկամը` Աննի նախկին ոստիկանապետը, ով ձեռքով բարևել է քննիչին, ինքն էլ առիթից օգտվելով` դուրս է եկել իր երեխայի մոտ: Իսկ թե Սամվել Սարգսյանը  ի՞նչ է զրուցել  քննիչի հետ, տիկինն պնդում էր, որ ինքը   ներկա չի եղել:

Նշենք, որ Անիի նախկին ոստիկնապետի դեմ քրեական գործ է հարուցվել  հենց այս բարեկամին չթույլատրելու համար, որ ցումունք տա իր տղայի գործով:

Դատը մինչև երկուշաբթի հետաձգվեց մյուս վկաների ներկա չլինելու պատճառով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031