Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանաձորցի կինը որոշել է այլեւս պահածոներ չպատրաստել

Մարտ 12,2013 19:25

 Վերջին շրջանում հանրապետությունում  բոտուլիզմից թունավորումների  մասին շրջանառվող  լուրերը նրան մտածելու տեղիք են տվել:

 

56-ամյա վանաձորցի Ալվարդ Բարխուդարյանն արդեն հստակ որոշել է եկող աշնանից պահածոներ  չպատրաստել: Այդկերպ նա փորձում է իր 6 անձից բաղկացած ընտանիքը պաշտպանել տան պայմաններում պահածոյացված սննդամթերքի թունավորումներից:

«Վերջին շրջանում այնքան դեպքեր լսեցինք պահածոներից   թունավորվելու մասին, որ արդեն որոշել եմ` ամռանն ու աշնանը   կառնեմ, երեխեքը ինչքան կուզեն, կուտեն, ոչ մի բան չեմ փակելու, առողջությունն ավելի թանկ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է նա` հիշելով, որ վերջերս բացած պահածոյացված կարմիր պղպեղից չի կերել անգամ ջերմային մշակման ենթարկելուց հետո: «Մերոնք կերան, եսч չէ, եռացրինք, բայց ես էլի չկերա, թոռնիկներիս էլ թույլ չտվի ուտեն»:

Ինչպես մեզ հետ զրույցում նշում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, այս տարվա ընթացքում Լոռու մարզում բոտուլիզմի 1 դեպք է գրանցվել` կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումից: «Նույն ընտանիքի անդամներ էին` մայրը եւ աղջիկները, մայրը մահացել է, 3 աղջիկների կյանքը հաջողվել է փրկել: Մայրն արդեն ծեր էր` 1921 թվականի ծնված,  հավանաբար տարիքի գործոնը, ավելի թույլ լինելը, նաեւ ուշ դիմելն էր  պատճառը, որ չկարողացանք մորը փրկել»: Նկատենք, սակայն, որ այսօր կեսօրից հետո առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ աղջիկներից մեկն էլ է մահացել:

Նա, սակայն, նկատում է, որ բոտուլիզմի դեպքերի աճ մարզում չի նկատվում:

Չնայած դրան` Սամվել Լամբարյանը խորհուրդ է տալիս խուսափել հատկապես այն պահածոներից, որոնք բացելուց հետո ջերմային մշակման ենթակա չեն: «Տան պայմաններում պատրաստված պահածոները միանշանակ պետք է ենթարկվեն ջերմային մշակման, նոր օգտագործվեն, քանի որ բոտուլիզմի հարուցիչները շատ արագ ջերմային մշակման դեպքում վերանում են, իսկ այն պահածոները, որոնք բացելուց հետո ջերմային մշակման ենթակա չեն, պետք չէ պատրաստել,պետք է զերծ մնալ նման պահածոներ պատրաստելուց»,-եզրափակում է նա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031