Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը՝ մանդատները վայր դնելու մասին. «Պատրաստ ենք, բայց իմա՞ստը…»

Մարտ 12,2013 18:57

ՀՅԴ պատգամավորը գտնում է, որ ցանկացած պահի կարող է իմաստ լինի մանդատները վայր դնելու մեջ, բայց այսօր դա չկա:

 

Ազատության հրապարակում այսօր հրավիրած բացօթյա ասուլիսում լրագրողները Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղեցին՝ այս օրերին մի շարք գործիչներ են մոտենում, առաջարկներ անում, բայց չի ապահովվում քաղաքական կոնսոդիլացիան, գուցե դա Ձե՞ր մեղքն էլ է, որ չեք կարողանում համախմբել: Նա պատասխանեց. «Սա իմ ինքնամաքրման ճանապարհն է՝ առանց որեւէ մեկ ուրիշի դատավոր լինելու: Ոչ մեկի դատավորը չեմ: Սա ճանապարհն է, որ ես իմ սխալների համար պատասխան տամ, որ իմ հաշվետվողականությունը ժողովրդի առջեւ դարձնեմ ի կատար: Մենք ունենք նոր մանրակերտ՝ փետրվարի 18-ին, քանի որ քաղաքական հին մոդելները հասարակությունը ջարդեց: Այսօր ավելի կարեւոր է կուսակցություններից զատ քաղաքացիական համախմբումը, որին պետք է սպասարկեն քաղաքական կուսակցությունները: Ես համարում եմ, որ քաղաքական կոնսոդիլացիան կխթանվի ավելի արագ մարտի 10-ից հետո, քան դրա հնարավորությունը կար մինչ այդ»:

Գնահատականներին, որ ծայրահեղ քայլի է դիմում՝ ոչ քաղաքական, նա ասաց, որ ինքը ժառանգորդն է նախկին բոլոր ժողովրդական շարժումների .«Թող ոչ մեկն ինձ սխալ չհասկանա: Մեկ-մեկ սայթաքում եմ խոսքի մեջ, բայց իմ էությունը նրանում է, որ այս պայքարը պատկանում է բոլոր հայերին՝ բոլոր սերունդների: Թեեւ հրապարակը կենդանի օրգանիզմ է այսօր, բայց ավելի քան հրապարակը, մեր երիտասարդությունը, մտավորականությունը, ամեն տեղ, որ ես գնում եմ, անգամ Գեղարքունիքում, որ փորձեցին սադրանք սարքել կեղծիքների ասպետները, այնտեղ, որտեղ վախ կար, ժողովուրդը հեռացրեց իրենց անգամ այդտեղ: Այնպես որ մեր շարժումը շատ ավելի մեծ է, քան ցանկացած կուսակցություն, եւ ավելի մեծ, քան ես եմ»:

Հարցին՝ եթե առաջարկվի վարչապետի պաշտոնը ձեզ, կհամաձայնե՞ք, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ «եթե»-ներով չի առաջնորդվում եւ պաշտոնների չի գնա:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի որոշմանը, որ թույլ չեն տվել վրան տեղադրել, Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգվողներին հանգստացրեց. «Կսպասենք, որ քաղաքապետարանը միգուցե վերանայի իր որոշումը, բայց մինչեւ հիմա շատ տաքուկ, քնշուշ քնապարկի մեջ եմ քնում՝ ձեզանից ավելի լավ»:

Ասուլիսի ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Լրագրողների հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը հարցին՝ մանդատները պատրա՞ստ եք վայր դնել, պատասխանեց, որ պատրաստ են, դրա փորձն արդեն ունեն, բայց իմաստը այս պահին չի տեսնում. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է, բայց ամեն մի քայլ որ անում ես՝ պիտի իմաստ ունենա: Կարող է ցանկացած պահի այդ իմաստը լինի, բայց ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչի՞ մասին է խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկական ՀՅԴ բյուրոյի անդամ՝ Վահան Հովհաննիսյանի պատասխան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031