Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահվան նոր դեպք բոտուլիզմից

Մարտ 12,2013 18:37

 

Փետրվարի 20-ին Լոռու մարզիՎանաձոր քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան ևս մեկ ելք է ունեցել: Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Պահածոյացված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամներ՝ մայրը և երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում: Բոլոր 4 հիվանդները հոսպիտալացվել են և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատեւ բուժմանը և բժիշկների ջանքերին, 92-ամյա մոր և 70-ամյա դստեր կյանքը չհաջողվեց փրկել: Նշենք, որ մայրը մահացել է փետրվարի 21-ին։

Բոտուլիզմի հերթական դեպքն է արձանագրվելԿոտայքի մարզի Առինջ գյուղում

Մարտի 10-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի նոր դեպք` 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մորաքրոջ 2 երեխաների և հարևանի հետ (4 հոգով) մարտի 9-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված լոբու պահածո: Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, դժվարացած շնչառություն, կլման ակտի խանգարում: Հիվանդը մարտի 10-ի գիշերը ժամը 2-ին դիմել է Աբովյանի ԲԿ, որտեղից էլ գիշերը ժամը 3-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ում հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, նկատվում է դրական դինամիկա, բուժումը շարունակվում է:

Լոբու պահածո օգտագործած մյուս երեք անձանց մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ չկան:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ու կրկին կոչ է անում.

• խուսափե’ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե’ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե

• մի’ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031