Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանովի բարի խորհուրդը ընդդիմադիրներին

Մարտ 12,2013 18:07

«Մեր հասարակությունը ակտիվ, գործող, կրեատիվ ուժերի կողմնակից է, ոչ թե բոյկոտող»

«Բոյկոտը քաղաքական պայքարի ձեւ է, պասիվ պայքարի ձեւ եւ յուրաքանչյուր ուժ ինքը պետք է որոշի՝ ինչպե՞ս է պայքարում: Մեր նորագույն պատմությունը եւ պառլամենտարիզմի պատմությունը տեսել են նման մի քանի օրինակներ: 2003-ին «Արդարություն» դաշինքը շուրջ մեկ տարի բոյկոտեց, այնուհետեւ այդ դաշինքի մասին ոչ ոք չէր հիշում, չորրորդ գումարման խորհրդարանում մի փուլ եղավ, երբ «Ժառանգությունը» բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները, այս ընթացքում կարճ բոյկոտ արեց ԲՀԿ-ն: Իմ բարի խորհուրդը՝ ընդդիմադիրներին. մի բան պարզ է, պատմությունը ցույց տվեց, որ քաղաքական բոյկոտից տուժում են առավելապես նրանք, ովքեր իրականացնում են այդ տարբերակը: Մեր հասարակությունը ակտիվ, գործող, կրեատիվ ուժերի կողմնակից է, ոչ թե բոյկոտող»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մեր հարցին՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն իր համերաշխությունը հայտնելով Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա գլխավորած շարժմանը, վայր դնի մանդատները կամ բոյկոտի խորհրդարանի աշխատանքները՝ ՀՀԿ-ական մեծամասնությանը դա չի՞ անհանգստացնի, Շարմազանովն ասաց. «Անհանգստացնելը քաղաքական կատեգորիա չի»:

«Ամեն ինչ պետք է լինի Սահմանադրական եւ իրավական: Այսօր Սահմանադրությունը մեզ ոչ մի հնարավորություն չի տալիս արտահերթ ընտրությունների գնալու»,- պնդեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ ըստ էության բացառելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների որեւէ հավանականություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Էլ մարդ չի մնացել, որ շարմազանովը պետք է խելք ու խրատ սավորեցնի: Ինչ մնում է ատսօրվա
    Սահմանադրության թույլ տալուն կամ չտալուն, ապա որ հոդվածի տակ է գրված, որ ուժով ու
    արյունով իշխանությունը զավթած բռնապետներին՝ չի գալու պատասխան տալու օրը:

  2. Օնիկ says:

    Հարգարժան Շարմազանյան.Կեղծել եք կեղծել,գոնե տղամարդկություն ունեցեք խոստովանվեք,մեկ է ժողովուրդը բոլորը գիտեն , Ձեր կեղծիքների մասին,Փող վերցնող քվյարկողները,արդեն հասցրել են պատմել իրենց ընկերներին ու բարեկամներին, ՄԱԽԱՏԸ մեշոկի մեջ թաքցնել հնարավոր չէ:
    Կեղծիքներ անող հետո հեռուստատեսության ուղիղ եթերով, Այդպիսիկ համառորեն ժխտող իշխանություն Հայ ժողովրդին պետք չէ,իսկ կուսակցություն առավել եվսԼ Թվում է Դուք ել այդպես եք մռածում եվ ինձ հետ համամիտ եք:

  3. Փիրուզ says:

    Խորհուրդ տալու համար պիտի վաստակ ունենալ: Դուք այդ վաստակը չունեք, պարոն Շարմազանով և չեմ կարծում, թե Ձեր խորհուրդը մեծ հաշվով որևէ մեկի հետաքրքրում է:

  4. 1915ARM says:

    какая польза человеку, если он приобретет весь мир, а душе своей повредит? или какой выкуп даст человек за душу свою? ибо приидет Сын Человеческий во славе Отца Своего с Ангелами Своими и тогда воздаст каждому по делам его

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031