Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն մի քանի օր է, ինչ հացադուլ է անում Ազատության հրապարակում: «Առավոտի» թղթակիցը փորձեց պարզել, թե ինչ կարծիք ունեն հրապարակում հավաքվածները Հովհաննիսյանի քայլի մասին: Ոմանք պատրաստակամորեն հայտնում էին իրենց կարծիքը, մյուսները՝ բարկացած տիրող իրավիճակից և բազմաթիվ տեսախցիկներից՝ մերժում էին: Սակայն բոլորը միահամուռ համոզված էին այդ քայլի ճշմարտացիության մեջ, չնայած ցավում էին Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելով նման իրավիճակում:
«Էդ մարդը ստիպված`հանուն մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի դիմեց հացադուլի: Արդյունքը չի կորելու, արդարացնելու է: Ես համոզված եմ, որ մենք էդ արդյունքին կհասնենք, եթե մեր ազգը ամբողջովին կանգնի ոտքի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ