Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաց աչքերի ժամն Աստված է որոշում». Րաֆֆի Հովհաննիսյան

Մարտ 12,2013 17:29

Նա կարդաց քաղաքացիներից ստացած նամակներից հատվածներ

«Մեր պայքարը սիրո պայքար է»,- այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շնորհակալություն հայտնեց մարդկանց՝ զորակցության, յուրաքանչյուր մաղթանքի եւ անգամ քննադատության համար:

Նա վստահեցրեց, որ բարեւի հեղափոխությունը տանելու են անհուն հավատարմությամբ: Ով գալիս է հրապարակ լավատես, լիցքավորված, իրավատեր, ես միմիայն ձեզ ուժ եմ տալու եւ պահանջում եմ միեւնույնը ձեզանից: Թաց աչքերի ժամն Աստված է որոշում, իսկ մենք հիմա հաղթական ընթացքի մեջ ենք, եւ ամեն մեկը պայքարի իր համեստ բաժինը պիտի տանի, պայմանավորվեցի՞նք»:

Ցույց տալով իր նվերները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց՝ խաչ, Աստվածաշունչ, ծաղիկներ: Նա կարդաց նաեւ քաղաքացիներից մեկի նամակը, ըստ որի՝ հայ ժողովուրդը պայքարում է Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ եւ նա պետք է դադարեցնի հացադուլը, չվնասի առողջությունը. «Եթե ձեզ որեւէ բան պատահի, հայը կհուսալքվի, կկորցնի իր պայքարելու ուժն ու եռանդը»: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, սա չափազանցություն է, եւ ինքն ամեն ինչ անելու է, որ հուսալքության չտանի:

Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանից Կարինեն բերել է Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքը: Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերում կարդաց. «Ոչինչ չեմ ուզում ձեզնից, ասում է նա իր նեղիչներին, ձեզ լինի ձեր լուծը, գնացեք ապրեք խաղաղ եւ երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ապա ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ խաղաղությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ազատությունն է այս պայքարի հիմքը, եւ դա իրացնելու են սիրով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ ի՞նչ կարծիքի է այդ մասին Րաֆֆիին հացադուլով ընկերակցող սատանիստ Բայանդուրը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031