ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկել իր տարօրինակություններով: Այդ պատճառով, ըստ պարոն Սահակյանի, օրեր առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, կանանց տոների առթիվ Գալուստ Սահակյանին ողջունելու Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությունը տարօրինակության հերթական դրսեւորում համարեց. «Ձեռքով բարեւելով, երբ գնում է հանրահավաքի, առաջին իսկ պատահած քաղաքացու բերանից վերցնելով սիգարետը մեկ երկու ծխելով վերադարձնում է, դա տարօրինակություն է: Գալուստ Սահակյանը մշտապես նրա տոնը շնորհավորել է , այս անգամ մի փոքր ուշացավ, միգուցե դա էր պատճառը: Բայց Ժառանգուհու մարտի 8-ը կհասցնենք շնորհավորել, որովհետեւ միամսյակ է առջեւում»:
Պարոն Սահակյանի խոսքերով, քաղաքական հետաքրքրություն մտցնելու փորձ էր ուզում անել պարոն Հովհաննիսյանը, բայց անհաջող ստացվեց. «Նա իր յուրահատկություններով աչքի է միշտ ընկնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես սրանց չեմ ծնել
Հովոն առավել քան օրիգինալ է: ՀՀԿ-ական ծերակույտը այլևս վաղուց չի կարողանում հոդաբաշխ խոսք ասել, այդ իսկ պատճառով առաջ է քցում “կոմսոմոլներին”, սրանք էլ ինչ ասում են, բումերանգի նամն իրենց ճակատին է վերադառնում: Դաստիարակության, կրթության, արմատների բացակայության խնդիր է: Ինչ արած: “Գյուղից եկա ես քաղաք, տնավորվեցի, քաղքի աղջիկ ձեռք գցեցի … “:Բայց դե դրանով մարդ չեն դառնում: Գարշահոտությունը, միևնունն է, 100 մետրից վանում է:
Ավելի լավ է լռեք, “կոմսոմոլիկենր”:
էս պրագմատիստը կարծում է թե նախարարների ու վարչապետի հետ ,,դու,,ով խոսելն է ճիշտ ու մարդկանց բարևելու փոխարեն նամռոտ հայացքով մուննաթ գալը… հետո էլ բնական ա համարում (երևի իրենց գյուղի քյոխվաները տենց են վարվել իր հետ), որ հավասար համարելու փոխարեն, մի հատ վզակոթին ,,քյոթակեն,, , որ հետո էլ էդ նույն ձեռը պաչի ու դնի գլխին…