Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը ձեւական բնույթ է ունենալու»

Մարտ 12,2013 17:09

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անարդարացի է համարում «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի դիտարկումը, թե ՀՅԴ-ի ծրագրային դրույթը 200.000 աշխատատեղ ապահովելու վերաբերյալ ռոմանտիկ մոտեցում է:

«Եթե ուսումնասիրեիք ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը առավել անաչառ կերպով, կտեսնեիք բոլոր ուղղություններով ֆինանսական եւ ներդրումային ծրագրերի կարեւորությունը, եւ պարզ կդառնար 200.000 աշխատատեղերի իրատեսական լինելը: Ինչ վերաբերում նվազագույն աշխատավարձին, նորից կարծում եմ` քիչ արդարացի գնահատական կա: Առայսօր Հայաստանում նվազագույն աշխատավարձի մոդելային քաղաքականություն չկա, դուք չեք կենտրոնացել այս հարցի վրա: Եթե խոսում ենք նվազագույն աշխատավարձի քաղաքականության մասին ու ու առաջարկում այնպիսի մոդել, որն այլեւս կախված չի լինում այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունից, իշխանության բարեհաճ լինելու կամ հասարակությանը ճնշելու ցանկությունից, մոդելը հստակ թվերի հաշվարկով նվազագույն աշխատավարձ է տալիս:Այս մասով դեռ շարունակելու ենք մեր պայքարն այս ուղղությամբ» ,- ասաց պարոն Մինասյանը:

Նրա խոսքերով, կառավարությունը նվաճել է օրենսդիր մարմնի գործառույթները. «Դեռ նախորդ խորհրդարանում էինք բարձրաձայնել.. այս խորհրդարանը ապացուցում է, որ օրենսդիր մարմինը ինքնուրույնության զգալի կորուստ է արձանագրել: Մեկ տոկոս դեմ արտահայտված կոալիցիոն գործընկերների վարքագիծը վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների նախագծերին դեմ քվեարկմանը: Այն դեպքում, որ բարեկեցիկ Հայաստան, բարձր աշխատավարձի վերաբերյալ խոստումներ կային թե ՀՀԿ, թե ՕԵԿ ծրագրերում»:

Անդրադառնալով մոնիթորինգի խմբի ուսումնասիրությանը էթիկայի հանձնաժողովի քաղաքականցման միտմանը, պարոն Մինասյանն ասաց` համամիտ է. «Քաղաքականացման հետեւանք է սա, ու ավելի է խորանալու: Առաջիկայում դուք կտեսնեք, որ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունը այս հանձնաժողովում ձեւական բնույթ է ունենալու եւ որեւէ օգուտ չի տալու: Էթիկայի հանձնաժողովը չէր կարելի քաղաքականացնել: Քաղաքական որոշում չի կարող պարտադրվել էթիկայի կանոններին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031