Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. «Թուրքիայում պահանջում են բարելավել հայ ներգաղթյալների կյանքը»

Մարտ 12,2013 17:02

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջում է խորհրդարանական հետաքննություն անցկացնել Թուրքիայում հայ ներգաղթյալների խնդիրները պարզելու և լուծելու համար: Գրում է «Հյուրիեթ» թերթը:

Պահանջի հիմնավորման մեջ, որը ԺՀԿ-ի փոխնախագահ Սեզգին Թանըրքուլուի և նրա գործընկերների ստորագրություններով ներկայացվել է խորհրդարանի խոսնակին, նշված է, որ ներգաղթյալները ապրում են այնպիսի ծանր վիճակում, որը կարող է մահվան հասցնել:

Փաստաթղթի մեջ նաև ընդգծված է հայ կնոջ՝ Նարինե Մկրտչյանի ինքնասպանության դեպքը, որը տնտեսական պատճառներով Հայաստանից մեկնել էր Ստամբուլ. «Կարծում ենք, որ բազմաթիվ ողբերգություններ կան, որոնք հիշեցնում են Նարինե Մկրտչյանի դեպքը», – Փաստաթղթում նաև հիշեցվում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2010թ. խոսքը, թե Թուրքիայում ապրում է ավելի քան 100.000 հայ, որոնք Թուրքիայի քաղաքացի չեն:

«Կառավարությունը, որն իրեն չի զսպում հայ ներգաղթյալներին որպես խաղաքարտ օգտագործելուց, պետք է քայլեր ձեռնարկի նրանց կյանքը բարելավելու համար», – ասված է փաստաթղթում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031