Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտա «Ժառանգությանը» ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի` մանդատները վայր դնելը

Մարտ 12,2013 16:39

«Այն ուժերը, որ խորհրդարանական խմբակցություններում են, պիտի վայր դնեն իրենց մանդատները, մանավանդ, որ իրենք բազմիցս ասել են, որ նման մեծամասնության դեպքում իրենց մնալով որևէ բան չեն կարողանալու փոխել: Եվ ես ինձ իրավունք վերապահում եմ նման խորհուրդ տալու, քանի որ ինքս այդպես վարվել եմ»,-«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ա1+»-ի հյուրասրահում այս արտահայտվեց` նշելով, թե հարկ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց զորակցությունը հայտնեն խորհրդարանական խմբակցությունները:

Նույն բովանդակության առաջարկով օրերս հանդես եկավ նաև «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը: Ազատության հրապարակում նա հայտարարեց. «Եթե Ազգային ժողով կոչված մկների ժողովից դուրս գան «Ժառանգություն», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ո՞վ է մնալու այնտեղ: Այնտեղ մնալու է մկների ժողովը, այո՛»: https://www.aravot.am/2013/03/10/212977/

Aravot.am-ը փորձեց պարզել` ի՞նչ կարծիքի են քաղաքական ուժերի ներկայացուցիչները մանդատները վայր դնելու առաջարկի վերաբերյալ և արդյոք դրա արդյունքում հնարավոր կլինի՞ հասնել հիմնական խնդիրների լուծմանը: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նպատակահարմար չհամարեց մեկնաբանել այդ կարծիքները և հավելեց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, կուսակցության առաջնորդ պետք է խոսի և դատողություններ անի այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրենց: Չեմ կարծում, որ որևէ մեկին իրավունք է տրված այլ քաղաքական ուժերին ճանապարհ մատնացույց անել, կամ ճշմարտություններ հուշել: Շատ մարդիկ կարող է շատ բան ասեն, բայց դա չի նշանակում, որ այդ կարծիքները պետք է մենք մեկնաբանենք և ծանրութեթև անենք: Մենք ունենք մեր հստակ պատկերացումները, մոտեցումները շարժման հետ կապված և դրանք ներկայացրել ենք թե՛ հրապարակավ, թե՛ «Ժառանգության» հետ մեր հարաբերությունների ժամանակ»:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ համարում է, որ մանդատները վայր դնելը տեսականորեն անխուսափելի կդարձնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ թե գործնականում որքանով է դա հնարավոր և արդյոք քաղաքական ուժերի մոտ նկատվում է մանդատները վայր դնելու և Ր. Հովհաննիսյանի շարժմանը աջակցելու տրամադրվածություն, այս կապակցությամբ պարոն Սաֆարյանն ասաց. «Եթե ասեմ, որ ընդհանուր առմամբ ժողովրդական շարժումը քաղաքական ուժերի կողմից լուրջ աջակցություն է ստանում, ճիշտ չի լինի: Ցավոք, այս իրավիճակը դեռ նախագահական ընտրություններից առաջ էր: Բայց այնուամենայնիվ հետընտրական շրջանում նրանց վարքագիծը նույն կերպ է դրսևորվում և այն դեպքում, երբ ընտրություններից հետո հասկանալի էր, որ եթե պահանջում էին փոփոխություններ, ապա սա ամենառեալ շանսերից մեկն է երկրում փոփոխությունների հասնելու համար»:

ՀԱԿ նախկին դաշինքի անդամ ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանն էլ կարծում է, որ այժմ մանդատները պետք չէ վայր դնել ու հավելում. «Քաղաքական պայքարն այն վիճակում չէ, որ դա օգուտ բերի: Միգուցե այդ պահը հասունանա մեկ-երկու ամիս հետո: Հիմա այդ քայլը կհանգեցնի նրան, որ մեր ընկերները ընդամենը մանդատները վայր կդնեն և չեն օգտագործի ԱԺ-ի ամբիոնը: Ինչ վերաբերում է Րաֆֆիին աջակցությանը, ապա նշեմ, որ նա մեծագույն ցանկություն ունի լինել համաժողովրդական շարժման ղեկավար: Բայց դա միայն ասելով չէ: Այդ առաջնորդը դեռ չկա, նրան ժողովուրդն ինքը ժամանակին կձևավորի»:

Վելուծելով Ր. Հովհաննիսյանի քայլերը` Գ. Եղիազարյանը նշեց. «Հացադուլը միջոց է քաղաքական փակուղին շրջանցելու: Րաֆֆին հրապարակին ասելու ոչինչ չուներ, մի կերպ այս ամենի տակից դուրս գալու համար հացադուլ հայտարարեց, թե հետո ինչ կհայտարարի, Աստված գիտի: Իսկ դիակը մասոնական լոժայի ատրիբուտ է, առաջին օթյակի երդումը մասոնների մոտ սկսվում է դիակից: Այս դեպքում գործը կհասնի կառավարությունում մի քանի պորտֆելներին, ու Սերժի երդման արարողությունը դիակի վրա չի կայանա: Ամեն ինչ կավարտվի սովորական առևտրի շրջանակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Aramazd says:

    Արշակ Սադոյան.
    «Իմ խորը համոզմամբ, իմ անձնական կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անելու որոշումը վաղուց էր կայացրել, ուղղակի իր թիմակիցներին չէր հայտնել այդ մասին: Կարծում եմ, որ հացադուլ անելու որոշումը նրա անձնական որոշումն է, այլ` ոչ թե այլ մեկի կողմից պարտադրված»:

  2. ՀՄ says:

    Սիրելի պարոնայք եթե Ձեզ թվում է թե մանդատները վակր կարող են դնել մարդիկ, որոնք մի կերպ խցկվել են ԱԺ-ը սխալվում եք: ԱԺ ոչ թե ամբիոն է կարծիք արտահայտելու, այլ կերամանից մի լրացուցիչ կտոչ փոխցնելու: Այսօրվա «հարչուստներ»ից շատերը, իդեպ թե իշխանամետ եւ թե ընդիմադիր նույն կերպ են փախցրել իրենց ունեցվածքը եւ դժվարչ թե վտանգի ենթարկեն այն:

  3. ՀՄ says:

    «Ո՞վ էր Պանիկովսկին մինչեւ հողափոխությունը»

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031