Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնները

Մարտ 12,2013 16:31

Ասես ավանդույթ են դառնում պետական որոշ պաշտոնյաների, պատգամավորների, հայտնի և անհայտ գործարարների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումները։

Այսօր՝ մարտի 12-ին, Սայաթ Նովա պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է կատարել, թե ինչպես է Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի 023 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան 30 րոպեից ավել կայանվել 2-րդ շարքում, ինչը խոչընդոտ էր ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Ըստ shamshyan.com-ի Ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն վարչական պատասխանատվության կենթարկի պատգամավորի օրինախախտ վարորդին, այլև կհորդորի պատգամավորին, որպեսզի վերջինս հարգի իր իսկ կողմից ընդունված օրենքը, այն է՝ չպետք է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031