Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Կկարդան գիրքն ու կասեն պոռնոգրաֆիա է

Մարտ 12,2013 16:20

armenՀրատարակիչը՝ «փակ» թեմաների ու Միշել Ուելբեկի «Տարրական մասնիկները» վեպի մասին

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իրենց հրատարակած «Երեխաներին սեռի մասին» գրքի մասին, ընդդիմախոսներին առաջարկեց ավելի հետաքրքիր առաջարկներով հանդես գալ:

Ինչ վերաբերում է «Արգելված գրքեր» մատենաշարից Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձին», Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ որեւէ բացասական արձագանք մինչեւ հիմա չեն ստացել:

«Շուտով կհրատարակենք նաեւ Միշել Ուելբեկի «Տարրական մասնիկները», որը ժամանակին Ֆրանսիայում արգելված էր, ու ֆրանսիացիները ստիպված եղան օրենքի փոփոխություն կատարել, որպեսզի Միշել Ուելբեկը բանտ չգնա: Հիմա գուցե Հայաստանում այդ գիրքը կարդան ու ասեն՝ սա պոռնոգրաֆիա է: Անձամբ ես էդպես չեմ կարծում, որովհետեւ այն իրականում սոցիալական հեղափոխության մասին է, որը կատարվել էր ֆրանսիացիների ուղեղներում: Միշել Ուելբեկը նկարագրում է 60-90-ականները եւ ցույց է տալիս, թե տասնամյակ առ տասնամյակ ինչպես են փոփոխություններ կատարվում: Դա նույնն է, որ մեզանում 70-ականներին անդրավարտիք կրող կանայք «խաղից դուրս» էին համարվում, քննադատվում, իսկ այսօր կանայք ավելի շատ են կրում անդրավարտիք, քան տղամարդիկ: Անդրավարտիքն ավելի հարմար է, եւ, օրինակ, այդկերպ կինը կարողանում է ընդգծել իր մարմնի գեղեցկությունը: Իսկ մի՞թե գեղեցկույթունն արտահայտելը վատ է»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա փաստում է, որ այսպես ասած՝ «արգելված թեմաների» մասին չխոսելը միայն վնասում է:

Հրատարակչության տնօրենը զարմացած է, օրինակ, պետությունը «Մարդ» դասագրքի վրա հսկայական միջոցներ է ծախսում, մինչդեռ «Բազմացում» թեման գրեթե ոչ մի ուսուցիչ չի անցնում: Նրա խոսքով, ստացվում է՝ պետությունն այդ պարագրաֆն անիմաստ է տպել: Մինչդեռ գիտելիքը անվտանգության երաշխավոր է, համապատասխան գիտելիք ունեցող անչափահասն ավելի պաշտպանված է: Մարտիրոսյանը փաստում է՝ ըստ որոշ ուսումնասիրությունների, գյուղական վայրերում կան մեծ թվով անչափահաս աղջիկներ, որոնք կույս չեն եւ 35-ն անց ուսուցիչներ, որոնք շփոթում են սեքսոլոգին ու գինեկոլոգին. «Դրա համար կոչ եմ անում վերջ դնել տարրական անգրագիտությանը, կեղծ բարեպաշտությանը, լինել գիտելիքով զինված, հոգեպես եւ ֆիզիկապես առողջ, հետեւաբար նաեւ գրավիչ ու սեքսուալ»,-հայտարարում է հրատարակիչը:

Նրա ասելով, «Երեխաներին սեռի մասին»-ը քննադատողները ամենաշատը կառչել են նրանից, թե ինչու է գիրքը մուլտիպլիկացիոն նկարներով. «Պատկերացրեք, եթե գրքում լինեին ռեալ լուսանկարներ: Չէ՞ որ գիրքը կոմունիկացիա է ծնողի եւ երեխայի միջեւ: Երեխան սկսում է հարցեր տալ, ծնողը պետք է կարողանա պատասխանել առանց կաշկանդվելու: Իսկ երեխան հարց է տալիս այն ժամանակ, երբ արդեն ունի պատասխանի վարկած: Ու քանի որ ծնողը երեխայի մոտ հեղինակություն է, երեխան փորձում է ճշտել իր եւ հեղինակության վարկածների համապատասխանությունը: Հետեւաբար ներկայացնել, թե նրան արագիլն է բերել կամ կաղամբի միջից են գտնել, ուղղակի ծիծաղելի է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Եվ ոչ միայն երեխաներին է պետք: ‘Գիտանք’ հրատարակչությունը 2005 թվականին հրատարակել էր “Սեքսի մասին այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ…բայց չեք համարձակվում հարցել” ամերիկյան հեղինակի հայտնի գիրքը, որը բազմաթիվ երկրներում տպագրվել է ընդհանուր տպաքանակով 100 միլիոն օրինակով և որի 500 օրինակը հայերեն Հայաստանում վաճառվեց 7 տարվա ընթացքում. վերջին 3 օրինակը այժմ էլ կա Նոյան տապան գրախանութում: Ասել կուզեմ, որ մենք` հայերս, չգիտես ինչու, գերադասում ենք անգրագետ մնալ այդ բնագավառում: Կարծում եմ Անտարես հրատարակչությունը շատ լավ գիրք է հրատարակել. թող երեխաները փոքրուց կարդան:

  2. Armen says:

    Հերթական ծրագիր ուղղված արդեն երեխաների մանկական մտքի խեղաթյուրմանն…. թողեք հանգիստ էդ երեխեքը իրանց մանկությունն անցնեն, խաղան, երազեն …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031