Լրահոս
Օրվա լրահոսը

Սուր շնչառական վարակով 1 հիվանդի վիճակը ծանր է

Մարտ 12,2013 16:17

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը 2,5 անգամ աճել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688 դեպք է արձանագրվել:

Նախարարության տվյալներով, ներկայումս հանրապետության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում մարզերում`սուր շնչառական վարակներով 214 հիվանդ, թոքաբորբերի թեթեւ ձեւերով 98 հիվանդ:

Երեւանում`սուր շնչառական վարակներով 353 հիվանդ, թոքաբորբի թեթեւ ձեւերով 106 հիվանդ:

Երեւանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով եւ ուշ դիմելիությամբ:

Կազմակերպված եւ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Ըստ նախարարության, համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետեւողական իրականացմամբ: Հաշվի առնելով, որ գրիպը եւ սուր շնչառական վարակները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, առողջապահության նախարարությունը հորդորում է, որ գրիպանման երեւույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բուհ,

չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման եւ նոր դեպքերի առաջացման ու տարածման,

չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, կազմակերպել

բժշկի այցը տուն, պահպանել հազալու եւ փռշտալու վարվելակարգը, խստորեն հետեւել անձնական հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031