Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի միլիոնատեր պատգամավորների առաջին հնգյակում 4-ը ԲՀԿ-ական են

Մարտ 12,2013 16:15

«Ամենամեծ ֆինանսական կարողությունները խորհրդարանում ունի ԲՀԿ խմբակցությունը: Այս  խմբակցության 36 պատգամավորները միասին, ընդհանուր առմամբ, հայտարարագրել են 98,1 միլիոն դոլար»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց  «Մանդատ» տեղեկատվական հասարակական կազմակերպության  «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ»  ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ առանձնացնելով 5-րդ գումարման ԱԺ խմբակցությունների ֆինանսական հնարավորույթունները ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի:

2-րդ տեղում ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն են՝   70 պատգամավորը միասին՝ 35,7 միլիոն դոլար:

ՀՅԴ խմբակցության պատգամավորները՝ 537.677 դոլար, ՕԵԿ խմբակցության պատգամավորները՝ 234.565  դոլար, ՀԱԿ-ը՝ 169.275 հազար դոլար:   «Ժառանգության» 5 պատգամավորների հայտարարագրած ֆինանսական միջոցները ամենահամեստն են ՝ 118 800  դոլար:

Խորհրդարանում 20 միլիոնատեր պատգամավոր կա, որոնք ավելի քան մեկ միլիոն դոլար կարողություն են հայտարարագրել: Առաջին հնգյակում 4-ը ԲՀԿ-ից են՝ Գագիկ Ծառուկյան, Գուրգեն Արսենյան, Վահան Կարապետյան, Գրիգորի Մարգարյան, իսկ ՀՀԿ-կան Սամվել Ալեքսանյանը իր կարողություններով զիջում է միայն Գ. Ծառուկյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031