Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ճնշման այս դոզայով Սերժ Սարգսյանը չի ընկրկի»

Մարտ 12,2013 16:07

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ, երբեք հետընտրական այսպիսի զարգացումներ Հայաստանում չեն գրանցվել. «Թեկնածուներից մեկը կրակված հիվանդանոցում է, թեկնածուներից մեկը Կագեբե-ի պադվալում է, թեկնածուներից մեկը մի կերպ հացադուլից դուրս եկավ, թեկնածուներից մեկն էլ հացադուլի է նստել բողոքարկելու առումով, թեկնածուներից մեկն էլ չընտրված Բաղրամյան 26-ում է : Այսպիսի կաշկալամաշ, խառնաշփոթ անգամ երեւակայելն է դժվար»:

Պարոն Մանուկյանը դժվարացավ ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը իրավիճակ կփոխի՞, թե՞` ոչ.«Չգիտեմ: Հացադուլը ծայրահեղ, ռիսկային, վտանգավոր միջոց է»:

Նրա խոսքերով, երբ զգա, որ հացադուլը արդեն Ր. Հովհաննիսյանի կյանքին է վտանգ ներկայացնում, ինքն անձամբ կդիմի պարոն Հովհաննիսյանին` նման քայլի չգնալու առաջարկով. «Եթե ինձնից կախված լիներ, կխնդրեի դուրս գալ»:

Լրագրողի դիտարկմանը` միգուցե դուք խոսեիք Սերժ Սարգսյանի հետ, պարոն Մանուկյանն ասաց` ինչի համար, անիմաստ է: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի հետ ոչ թե բանակցել, համոզել կամ խոսել է պետք , այլ ստիպել. «Աշխարհը մեթոդներ ունի, փառք Աստծո, մենք էլ փորձ ունենք… մեթոդները կան, եկեք չմանրացնենք: Ցանկացած առաջնորդ պարտավոր է իր թիմը ղեկավարել, խորհրդակցել քաղաքական ուժերի հետ եւ որոշումներ կայացնել ու արդյունքում ճնշում գործադրել իշխանությունների վրա »:

Եթե շարժումը դուք ղեկավարեիք, կգնայի՞ք Բաղրամյան 26, հարցին՝ պարոն Մանուկյանը պատասխանեց. «Մենք շատ ակտիվ չենք, ինչպես տեսնում եք, բայց այս պահին ժողովրդի առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ու չեմ փորձի իր քայլերը ուղղորդել կամ խոչընդոտել… Ճնշման այս դոզայով չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կընկրկի, ամենեւին չի ընկրկի: Նա այն քաղաքակիրթ ղեկավարը չէ կամ այսօրվա իշխանությունը քաղաքակիրթ մեթոդներով շատ հանգիստ երկխոսությունների չի գնա: Մենք երկխոսության գնացինք ստիպելով, ժողովրդին հրապարակում պահելու ուժի հաշվին գնացինք երկխոսության, դու պետք է ստիպես, որ ինքը գա երկխոսության: Այլ կերպ, կեղծիքով, մարտի մեկով եկած իշխանավորը, այսպիսի գռեհիկ մեթոդներով իշխանություն պահող իշխանությունը երբեք քաղաքակիրթ մեթոդով քո հետ չի խոսի»:

Հարցին, ՀԱԿ-ը կոշտ էր, ինչ արդյունք գրանցվեց, պարոն Մանուկյանն ասաց` շնորհակալություն ու հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031