Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենականացի հայտնիները. «Հետզհետե կարճացան զգեստները, նա սկսեց պարել»

Մարտ 12,2013 16:18

Կանացիությունը բնության պարգևած այն զենքն է, որով ամենաթույլ կինը ստրկացնում է աշխարհի ամենաուժեղ տղամարդուն
Մետաքսե

«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց ընթերցողներից, թե վերջիններս հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից ամենից շատը ու՞մ են համարում կանացի: Արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը:
1. Լիլիթ Հովհաննիսյան: Երգչուհին զբաղեցնում է առաջին հորիզոնականը, քանի որ ընթերցողները համակրում են նրա կազմվածքը, քայլվածքը, հայացքը և ձայնը:
2.Նազենի Հովհաննիսյան. ընթերցողները նախապատվությունը տալիս են Նազենիին, քանի որ նրանց խոսքով՝ հաղորդավարուհին միշտ խնամված է, նորաձև, անվան պես նազանքով, գեղեցիկ կազմվածքով (ընդգծում են հատկապես բարակ իրանն ու դեմքը՝ մասնավորապես աչքերը):
3.Իվետա Մուկուչյան. իր գեղեցիկ և սլացիկ ոտքերի, հասակի ու կազմվածքի շնորհիվ:
Ստորև ներկայացնում ենք նաև ընթերցողների մեկնաբանությունները:
«Լիլիթ Հովհաննիսյանը ճիշտ մատուցված նազանք ունի, իսկական նրբագեղություն: Էլ չեմ խոսում գեղեցկության մասին: Նրա կանացիությունը ոչ թե շատերի պես լացակումածության մեջ է, այլ ուժեղոթյան, որտեղ թաքնված է քնքշությունը»,-ասում է 24-ամյա Արմինեն: «Նազենին շատ քնքուշ է, ժպտերես: Նա միշտ փայլում է բեմում: Երբեմն մոռանում եմ, որ հաղորդում եմ նայում, միայն նրան եմ դիտում»,-ասում է 21-ամյա Սոնան: Իսկ 23-ամյա Նարեկն ասում է. «Շատ լավ է, երբ կարող ես և լավ երգչուհի, և մոդել և հիանալի ու գեղեցիկ կին լինել: Իվետան համարձակ կանանցից է»:
Մեր ընթերցողները նշեցին նաև այլ անուններ՝ Լուիզա Ղամբարյան, Մարիա Պողոսյան, Լուլու, Քրիստինե Պեպելյան: 19-ամյա Դիանան կանացի է համարում Լիլիթ Հովհաննիսյանին և Արևիկ Ուդումյանին: Նրանց կանացիությունը բացատրում է այսպես. «Զգացվում է, որ շատ ժամանակ են հատկացնում իրենց արտաքին տեսքին, նրանք այնքան փող ունեն, որ չեն զրկում իրենց կանացի վայելուչ տեսք ունենալուց»,-ասում է նա:
Անժխտելի է, որ շոուբիզնեսի աստղերը շատ ժամանակ են ծախսում երգարվեստի, կարիերայի և առհասարակ գործունեության վրա, բայց անհերքելի է նաև այն, որ կապված իրենց կարիերային՝ նրանք ստիպված են շատ ժամանակ տրամադրել իրենց խնամքին: Մեր հարցման մասնակիցները առանձնացնում են կոնկերտ հանգամանքներ, որոնք նպաստել են մեր եռյակում ընդգծած կանանց լինել էլ ավելի գրավիչ, խնամված և կանացի: Օրինակ՝ Իվետա Մուկուչյանի դեպքում նշում են նրա մոդել լինելու փաստը, Նազենի Հովհանիսյանի դեպքում անունը,  նաև այն, որ հաղարդավարուհին գրեթե միշտ բեմում է, չէ՞ որ նաև դերասանուհի է: Իսկ Լիլիթ Հովհաննիսյանի պարագայում նշում են այն հանգամանքը, որ երգչուհին ակնոցները փոխարինեց լինզաներով: Նրանց խոսքով՝ շատ բան փոխվեց նաև ամուսնությունից հետո. «Մինչ այդ մենք նրան տեսնում էինք շատ երկար զգեստներով: Նա ամաչկոտ աղջիկ էր, ով նույնիսկ խուսափում էր շատ խոսելուց, իսկ հիմա անընդհատ գրառումներ է կատարում ֆեյսբուքում, վիդեոներ է անում, հետզհետե կարճացան զգեստները, նա սկսեց պարել»,-ասում է 17-ամյա Մարտինը,-ինչ ամուսնացավ, Լիլիթը սկսեց նորաձև հագնվել, ամուսինն էլ ավանդապաշտ չէ, թույլ է տալիս կարճ հագնել: Նա անընդհատ ներկում է մազերը, բայց երբեմն շատ է շպարվում: Իմ կարծիքով` դրա կարիքը չկա, որովհետև առանց այն էլ նրա դիմագծերը գեղեցիկ են»:
pizap.com13623082582191Ինչ վերաբերում է արտասահմանյան շոուբիզնեսի ներկայացուցիչներին, նրանք ևս միշտ աչքի են ընկել իրենց կանացի գրավչությամբ. բավական է միայն հայտնվեն կարմիր գորգին: Ի դեպ, եթե Լիլիթ Հովհաննիսյանի դեպքում մեր ընթերցողների մեծամասնությունը այն կարծիքն հայտնեց, որ երգչուհին կանացիություն ձեռք է բերել հատկապես ամուսնությունից հետո, ապա վերջին շրջանում արտասահմանյան լրատվամիջոցները քննարկում են այն փաստը, որ Սելենա Գոմեսը և Թեյլոր Սվիֆտը ավելի կանացի են դարձել իրենց զուգընկերոջ հետ բաժանումից հետո:  Մանավորապես բարեկամական հարաբերությունների փորձագետ Ֆիլ Դեմբոն ամերիկյան լրատվամիջոցներից մեկում ասել է, որ երբեմն ընկերոջ կամ ընկերուհու հետ բաժանումը ստիպում է մեզ ձգտել լինել ավելի լավը, սեքսուալ և հմայիչ. «Մի քանի ուսումնասիրություններ պարզել են, որ բաժանումից հետո երիտասարդ կանայք հակված են կորցնել իրենց ինքնությունը: Շատ կանայք իրենց զուգընկերոջ համար փոփոխում են իրենց արտաքինը, ինչու՞ որոշակի փոփոխությունների չդիմեն այն բանից հետո, երբ կորցնում են նրանց,-ասել է հոգեբանը և հավելել,- նրանք երիտասարդ, աշխատասեր և զբաղված կանայք են, ովքեր ցանկանում են լավը երևալ` թե յուրաքանչյուր իրադարձության համար, և թե սոսկ որպես կին»:
Փորձագետի խոսքով՝ այս երկու կանայք ապրում են միանման կյանքով. երկուսն էլ համարձակ են, ուժեղ կանացի, երկուսն էլ երգչուհի և միևնույն ժամանակ դերասանուհի են՝ բաժանված իրենց զուգընկերներից: Ի դեպ, այս աստղերը շատ լավ ընկերներ են:

Պատրաստեց` Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031