Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն ավարտեց իր բացատրությունները

Մարտ 12,2013 15:56

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ավարտեց ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների կապակցությամբ իր բացատրությունները: Սահմանադրական դատարանից նա պահանջեց անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժել ՀՀ նախագահի թեկնածուների պահանջը, այն է՝ անվավեր ճանաչել փետրվարի 25-ի ԿԸՀ-ի որոշումը:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է 1009 վստահված անձ, իսկ Սերժ Սարգսյանը՝ 3998, տեղական դիտորդների թիվը եղել է 4469, իսկ զանգվածային լրատվամիջոցներինը՝ 1993:

Տ. Մուկուչյանը նաեւ հայտնեց, որ վերահաշվարկի հետ կապված 10 դիմում է ստացել 7 ընտրատեղամասերից, 1 դիմում՝ Ս. Սարգսյանի վստահված անձից, 1-ը հատուկ կարծիք ներկայացրած Դանիել Իոնիսյանից, 1-ն էլ 3/33 ԸԸՀ-ի նախագահից: Սակայն, ըստ Տ. Մուկուչյանի, որեւէ հատուկ կարծիք չի եղել եւ չեն վիճարկվել դատական կարգով ընտրություններին վերաբերող որեւէ հարց: Նա նկատեց, որ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչների ներկայացրած 16 էջանոց դիմումից (թեեւ Կարեն Մեժլումյանը երեկ Aravot.am-ին ասաց 20 էջ) 5 էջը հռետորական հարցեր, առաջարկություններ են, 5 էջում եղել են հոդվածներ ՀՀ Սահմանադրությունից, 7 հոդված Ընտրական օրենսգրքից մեջբերում եւ 04.03.2013թ. վարչական դատարանի կայացրած ակտը:

Տ. Մուկուչյանը երբ անդրադարձավ հեռուստաժամերի բաշխմանը, վստահված անձանց քարոզչական պաստառների տրամադրմանը, տպավորությունն այն էր, թե ԿԸՀ-ի հաշվետվության հետ գործ ունենք, անգամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հորդորեց խոսել դիմումի շրջանակներում:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նույնպես հանդես եկավ հակափաստարկներով, դիմող կողմին մեղադրելով կողմնակալության, սուբյեկտիվության, «յուրօրինակ թվաբանություն ներկայացնելու» մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031