Լրահոս
Օրվա լրահոսը

«Ր. Հովհաննիսյանը վաղուց էր կայացրել հացադուլ անելու որոշումը». Ա. Սադոյան (Տեսանյութ)

Մարտ 12,2013 15:44

Նախկին ԱԺ պատգամավոր, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը չնայած չի հավատում, որ Սահմանադրական դատարանը կբավարարի Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը, սակայն իր առաջարկությունն է ներկայացնում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար:

«Սահմանադրական դատարանը, ըստ էության, այլ որոշում չի կայացնի, կարող է կայացնել, բայց չի կայացնի: Մենք առաջարկում ենք, որ պետք է ստեղծվի աշխարհով մեկ կազմակերպություն, հանրապետություն»,- այսօր «Զարկերակ» ակումբում հայտարարեց Ա. Սադոյանը` նշելով, որ իրենց հիմնադրամը բազմիցս հանդես է եկել սփյուռքի ներուժը համախմբելու, Ազգային ժողովը երկպալատանի սարքելու, ինչպես նաեւ Սահմանադրությունում արմատական փոփոխություններ կատարելու առաջարկություններով:

«Հաճախ Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգներում հնչում է «Հայաստան, Հայաստան» կոչը, ինչո՞ւ չի հնչում «հայ ժողովուրդ» կոչը»,- զարմանքով նշեց պարոն Սադոյանը ու ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում սփյուռքի դերը պետք է ավելի շատ կարեւորել, մանավանդ, եթե հաշվի առնվի երկրից արտագաղթածների թիվը:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք համաձա՞յն է հնչեցված այն տեսակետի հետ, թե իբրեւ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած է եղել փակուղու առաջ, այդ պատճառով է որոշել հացադուլ անել, Արշակ Սադոյանը պատասխանեց.

«Իմ խորը համոզմամբ, իմ անձնական կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անելու որոշումը վաղուց էր կայացրել, ուղղակի իր թիմակիցներին չէր հայտնել այդ մասին: Կարծում եմ, որ հացադուլ անելու որոշումը նրա անձնական որոշումն է, այլ` ոչ թե այլ մեկի կողմից պարտադրված»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031