Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է «բլեֆի» հույսով» (Տեսանյութ)

Մարտ 12,2013 15:19

«Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը դարձավ քաղաքական ըմբոստության եղանակ, ընդ որում` հացադուլը համարվում է այն անձանց կամքի դրսևորումը, որոնք զրկված են բոլոր միջոցներից, բացի սեփական կյանքը զոհաբերելուց»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով. «Հացադուլից էլ ծայրահեղ դրսեւորում է ինքնասպանությունը կամ ինքնահրկիզումը, որը, ի դեպ, պետք է արվի հասարակության աչքի առաջ եւ լուսաբանվի: Ընդհանուր առմամբ` Հայաստանը մի գոտի է, որտեղ կամքը արտահայտելու միջոցը հացադուլն է մնում: Բայց սովամահությունը բանտային համակարգերում է լինում. հացադուլը թուլության մասին է խոսում»:

Ադիբեկյանի դիտարկմամբ` ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն երկրի նախագահը. «Իսկ կուսակցության ղեկավարն իրավունք ունի խոսել միայն իր կուսակցության անդամների անունից: Եթե մեկը իրեն իրավունք է վերապահում խոսել ժողովրդի անունից, ուրեմն «դեմագոգ» է: Ժողովուրդը տարբեր կարծիքներ ունի, բաժանված է կուսակցությունների եւ հ/կ-ների, հետեւաբար ոչ ոք իրավունք չունի բոլորի անունից խոսել: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամտություն է անում եւ քաղաքական մոլորության մեջ գցում մարդկանց: Քաղաքական կոռեկտություն է պահանջվում` հասկանալու համար, թե ում հետ գործ ունես: Երբ անատամ քաղաքական պայքարի ես դուրս գալիս, արդյունքի չես հասնում: Հովհաննիսյանը գնում է «բլեֆի» հույսով, թե «ջոկերն» իր գրպանում է»:

Սոցիոլոգի համոզմամբ` ազգի որակը պետք է փոխել, ոչ թե ընտրական համակարգը. «Հայերը կտրուկ գործողությունների հակում չունեն: Եթե 200 հոգի մեքենա է վառում եւ խանութի ապակի կոտրում, դա ըմբոստություն է, ոչ թե հեղափոխություն»:

Պարոն Ադիբեկյանը ներկայացրեց նաեւ 2002-2003 թթ. IFES-ի պատվերով անցկացված հարցումների արդյունքները, համաձայն որոնց` ՀՀ քաղաքացիները պետպաշտոնյաների գործողությունների վրա կարող են ազդել առավելապես խաղաղ ցույցերի (30,0 տոկոս), բողոքի հանրային արշավների (20,5 տոկոս), ԶԼՄ-ների վրա ազդելու (8,5 տոկոս) եւ պաշտոնյաների հետ հանդիպումների (6,0 տոկոս) միջոցով: Իսկ 33,5 տոկոսը կարծում է, որ նման միջոց գոյություն չունի: Լրագրողների դիտարկմանը, թե հարցման արդյունքները գրեթե 10 տարվա վաղեմության են, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «10 տարում գրեթե ոչինչ չի փոխվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Րաֆին խոսում է առնվազն իր ընտրողների, այլ ոչ միայն իր կուսակիցների անունից: Իսկ նրանք անհամեմատ ավելի շատ են, հարգելի պարոն: Առնվազն,նույնիսկ ըստ պաշտոնական տվյալների, 38 տոկոսի անունից:

  2. Օնիկ says:

    Սկսեմ վերջից- 10 տարում չէ 20-ում էլ,ոչինչ չի փոխվի քանի քեզի պես Սուդիբեկյան սոցիոլոգ ունի Հայ ժողովուրդը: Խորհուրդ կտաի սոցիոլոգիական հարցում անցկացնեիք,Պարզելու թե ժողովրդի քանի տոկոսն է Աուդիբեկյանին լուրջ մարդ համարում, Տիգրան Կարապետյանին չհաշված:: Տո խելոք
    Ինչ է նշանակում ազգի որակը փոխել,այ Սուդիբեկյան դու քեզի փոխե ու աշխատի ճշմարտությունը տեսնիս,Աշխարհմ խարդախություն են երել, հիմի էլ ասում են թէ խաղտումները ընդւությունների արդյունքի վրա չեն ազդել:
    Տո խելոք ջեպկիրին օր կբռնեն նրան անպայման կդատեն,անկախ նրանից ջեպկիրը գրպանի լրիվ փողն է տարե թե կեսը,իհարկե կարող է Չդատեն եթե ջեպկիրը կաշառք կտա, կամ իրեն դատողները իրեն պես ջեպկիրներ են:
    Չեր խանգարե եթե սոցիոլոգիական հարցում անեիք եվ քեզպեսների համար պարզեիք թե 860000 քվե տվողնեից քանիսը դուրս կգային հանրահավաքի-եթե այտ հանրահավաքը ձեռնարկեր Հանրապետական կուսակցությունը:
    Եվ վերջում ինչպես կարելի է երկիրը թողնել մի իշխանության,որը համառորեն աոանց անոթի, ուղակի ժխտում է,իրեն իսկ կողմից կազմակերպած եվ կատարած կեղծիքները, ջեպկիրի ոջ: Ամոթ է ամաթ:

  3. Андрей says:

    Какое же это мерзкое животное

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031