Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի»

Մարտ 12,2013 15:09

ԱԻՄ նախագահ, նախագահի թեկածու Պարույր Հայրիկյանը դեռ գտնվում է հիվանդանոցում:

«Ցավերը նույն ձեւի են»,- «Ա1+»-ին ասաց Պարույր Հայրիկյանը։
Անդրադառնալով հետընտրական իրավիճակին եւ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուն, պարոն Հայրիկյանը նշեց, որ կուսակցությունը տվել է իր գնահատականը, սակայն առայժմ այդ մասին բարձրաձայնել չեն ցանկանում։

Իսկ նախագահի երկու թեկնածուների՝ Սահմանադրական դատարան դիմելը համարում է նրանց իրավունքը։

Անդրադառնալով իր նկատմամբ կատարված մահափորձին՝ պարոն Հայրիկյանը նշեց, որ հունվարի 31-ից հետո Հայրիկյանի դիակի վրայով ինչ- որ մարդիկ փորձում էին ինչ-որ բանի հասնել «Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի, նրանք ուզում էին Հայրիկյանի դիակի վրա հաջողության հասնել, է՜, հասեք »,- նշեց հիվանդանոցում գտնվող Պարույր Հայրկյանը։
Պարոն Հայրիկյանը նաեւ գիտի, թե ովքեր կամ ով կապ ունի իր դեմ կատարված մահափորձի հետ, սակայն այս հարցի շուրջ եւս նախընտրում է լռել։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031