Կանանց թենիսի երբեմնի աստղ, ամերիկացի Ջենիֆեր Կապրիատիին ձերբակալելու սանկցիա է տրվել:
«ABCnews»-ը հիշեցնում է, որ Կապրիատին առաջներում էլ օրենքի հետ խնդիրներ ունեցել է. նրան ձերբակալել են խանութներում գողություն կատարելու եւ մարիխուանա պահելու համար:
Թենիսիստուհին զբոսանքի ժամանակ մի քանի անգամ հարվածել է երիտասարդ ընկերոջ՝ Իվան Բրեննանի կրծքին: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն: Կապրիատին միջադեպի մասին իր վարկածն է առաջ քաշում, ըստ որի՝ իրականում տղամարդն իրեն սադրել է: «Ես նրան ընդամենը հրել եմ, որովհետեւ ինձ վիրավորեց: Նա երկար ժամանակ տանջում էր ինձ ու նվաստացնում: Արդարությունը կհաղթի», – գրել է Ջենիֆեր Կապրիատին «Twitter»-ի իր էջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ