«Սատանան կրում է Prada»-ն կրկնակի օսկարակիր ֆիլմ է: Մարդկանց մեջ տպավորվել է իր հիանալի սյուժեով եւ իհարկե Մերիլ Ստրիպի խաղով: Եթե ցանկություն առաջացավ ֆիլմը եւս անգամ դիտելու, ապա նախ կարդացեք հետաքրիր փաստեր դրա մասին:
1. Ռուսական թարգմանության ժամանակ Միրանդա Պրիստլիի ձայնը կարդում է «L`Officiel-Россия» ամսագրի գլխավոր խմբագիրը` Էվելինա Խրոմչենկոն:
2. Իր դերի պատրաստման համար Էն Խետեուեյը մեկ շաբաթ աշխատել է աճուրդի տանը, որպես օգնական:
3. Միրանդա Պրսիտլիի կրկնօրինակումը կատարել է «Vogue» ամսագրի խմբագիրը` Աննա Վինտուրը: Սակայն ինքը` Աննան, ժխտում է այդ փաստը: Դրանից բացի, «Vogue»-ն եւ նմանատիպ այլ ամսագրեր խուսափում են իրենց էջերում հիաշատակել որեւէ տեղեկություն ֆիլմի մասին:
4. Գիրքը, որը Միրանդան խնդրում է Էնդիից` իր զույգ աղջիկների համար, դա Հարի Փոթերի մասին յոթերորդ գիրքն է: Ֆիլմում օգտագործված գրքերից մեկը վաճառվել է Online-աճուրդով` 586 դոլլար:
5. Խմբագրությունը, որը ղեկավարում է Էնդին, «Նյու-Յորքի հայելի»-ն է: Ժամանակին թերթը գործում էր, բայց 1898թ. փակվել է:
Աղբյուր` www.factroom.ru