Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» էլ առանձին գնան Երեւանի ավագանու ընտրություններին» (Տեսանյութ)

Մարտ 12,2013 14:02

Ռուբեն Հակոբյանը Պուտինին վստահեցնում է, որ ոչ թե Սերժ Սարգսյանն է ՌԴ դաշնակիցը, այլ՝ հայ ժողովուրդը

Շուտով տեղի է ունենալու ՌԴ եւ ՀՀ նախագահների հանդիպումը Ռուսաստանում:

Այսօր Ազատության հրապարակի բացօթյա ասուլիսում խոսելով այդ հանդիպման մասին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ընդունված է, որ ՀՀ ընտրված կամ չընտրված նախագահն առաջին այցը կատարի հենց Ռուսաստան. «Մի բան հստակ կարող եմ ասել: Այստեղ մի քիչ ոչ ուղղակիորեն կան ուժեր, որոնք Ռուսաստանի համար ավելի նախընտրելի են՝ նկատի ունենալով, որ  հայ ժողովուրդը ռուս ժողովրդի հետ իսկապես ռազմավարական դաշնակից է: Այդ հասարակական կարծիքը կա, շահարկում են, եւ դա թույլ է: Դրսից տղա կանչողն է շահարկում: Նորմալ մարդը չի ասի՝ գիտեք ինչ, ինձ ԱՄՆ-ն կամ Գերմանիան, կամ Ռուսաստանը պաշտպանում են, ժողովուրդ, ինձ ձայն տվեք: Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնում են, որ արեւմտամետ քաղաքականություն է  տանում: Բայց ՌԴ դեսպանի հետ հանդիպման էլ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ոչ ոք չի ժխտում, որ Ռուսաստանը հայ ժողովրդի թիվ 1 դաշնակիցն է: Սա ասվում է եւ ՌԴ-ում, եւ Վաշինգտոնում, եւ այլ վայրերում: Այլ հարց է, որ ՌԴ-ն պետք է հայ ժողովրդին չնայի, որպես վասալի: Մենք վասալներ չենք, մենք ինքնիշխան պետություն ենք եւ մենք ենք որոշելու՝ ինչպես այստեղ ապրել: Հզոր Հայաստանն այո, շատ ավելի շահեկան է ՌԴ-ի համար, քան այն Հայաստանը, ինչ մենք այսօր ունենք: Մեր մոտեցումները դա են: ՌԴ-ն պետք է տեսնի, որ իր դաշնակիցը ոչ թե  Լեւոն Տեր-Պետրոսյանն է, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ իր դանակիցը հայ ժողովուրդն է: Իր քայլերը պետք է համապատասխանեցնի ժողովրդի ցանկություններին: Այլապես եթե անձնավորեց, քանի անձնավորել է,  ՌԴ-ն այնքան կորցրել է այստեղ ձայներ»:

Անդրադառնալով ՀՅԴ-«Ժառանգություն»-ԲՀԿ ձախողված բանակցություններին, լրագրողները հետաքրքրվեցին, թե այլեւս Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը չի՞ կարող համախմբվել եւ հանդես գալ միասնական ուժերով: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ լավագույն տարբերակն էր, որ ընդդիմությունը միասնական գործեր, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչպես գնա. « ԲՀԿ-ն հայտարարեց՝ ինչպես է ուզում գնա: Որեւէ դատապարտելի բան չկա: Այս պահին ՀՅԴ-«Ժառանգություն» բանակցությունները ավարտված չեն, բայց չի բացառվում, որ առանձին գնան, ինչքան էլ անցանկալի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031