Լրահոս
Օրվա լրահոսը

եթե Ֆելիքս Թոխյանի ասած 140 հազար ձայները հանենք Սերժ Սարգսյանի թվերից եւ գումարենք Րաֆֆի Հովհաննիսյանի թվերին, կստացվի, որ պետք է երկրորդ փուլ անցկացնել

Մարտ 12,2013 14:01

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը երեկ ասել է, թե նախագահական ընտրությունների վերաբերյալ ներկայացված 120 բողոքների քննարկումը ոչ մի ազդեցություն չի ունենա արդյունքների վրա, որովհետեւ այդ 120 տեղամասերում ընտրողների թիվը մոտ 140 հագար է, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 540 հազար ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 861 հազար։

«ՉԻ» – Խոսք չկա, շա՛տ զորավոր փաստարկ է։ Այդպիսով Սահմանադրական դատարանն ուզում է ասել, որ ընտրակեղծիքները համատարած չեն եղել, շատ-շատ՝ «առանձին դեպքերում» ինչ-որ կեղծիքներ են արձանագրվել։ Թուրքիայի իշխանություններն, ի դեպ, Հայոց ցեղասպանության փաստը ժխտում են ճիշտ նույն տրամաբանությամբ։ Ասում են՝ այո, առանձին ողբերգական դեպքեր եղել են, բայց դա համատարած չէր, չէ՞ որ նաեւ փրկվածներ են եղել։

Ի դեպ՝ եթե Ֆելիքս Թոխյանի ասած այդ 140 հազար ձայները հանենք Սերժ Սարգսյանի թվերից եւ գումարենք Րաֆֆի Հովհաննիսյանի թվերին, կստացվի, որ պետք է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել։ Բայց սա՝ իմիջիայլոց։ Պարզապես ՍԴ անդամը ճիշտ կաներ՝ հենց առաջին օրը այդքան բացահայտորեն ցույց չտար իր քաղաքական կողմնորոշումը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Այո, տեղին է հնչեցնել «իսկ ովքեր են դատավորները»

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031