Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Իդեալական դատավարությունից հեռու ենք» (Տեսանյութ)

Մարտ 12,2013 13:56

Դավիթ Հարությունյանն արդեն 7-րդ անգամ է մասնակցում ՍԴ նախագահի թեկնածուների հայցերի քննությանը: Այս անգամ նա հարցեր չի տալիս դիմողներին:

Ինչպե՞ս է նա գնահատում այս անգամ դիմումների մատուցման ձեւը եւ ընտրված մարտավարությունը: «Կարծում եմ իդեալական դատավարությունից առայժմ հեռու ենք այն առումով, որ իդեալական դատավարությունում կողմերը պետք է հստակ շարադրեն իրենց փաստարկները, հղում կատարեն փաստին, իրենց ներկայացրած ապացույցներին, այլ ոչ թե բերեն փաստաթղթերի մի արկղ և ենթադրեն, որ այդտեղ թե կողմերը, թե դատարանը պետք է որոնի և եզրակացություններ կազմի: Այնուամենայնիվ, դատական պրակտիկան կայանում է, որը օգնում է լավ ներկայացման, որոշ դեպքերում լինում են հաջող կամ անհաջող ելույթներ: Բայց այսօրվա դատավարության մասնակիցների մասին ես ձեռնպահ կմնամ արտահայտել իմ կարծիքը, որովհետև միշտ խորը հարգանքով եմ վերաբերում դիմող կողմին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031